Connect with us

Արցախ

22-ամյա լեյտենանտ որդիս զոհվեց թշնամու դեմ անհավասար մարտում. Սմբատ Մազմանյանի հայր

Խմբագիր

Հրապարակվել է

Սմբատ Հմայակի Մազմանյանը զոհվել է սեպտեմբերի 27-ին՝ Հադրութի շրջանի Ջաբրաիլի տարածքի պաշտպանական դիրքերում՝ թշնամու դեմ անհավասար մարտում: Այդ մասին գրառում է արել զոհված զինծառայողի հայրը՝ Հմայակ Մազմանյանը:

«Հերոսաբար զոհվեց 22֊ամյա լեյտենանտ որդիս՝ հրետանավոր Սմբատ Մազմանյանը (լրացել էր ծառայության 1 տարի 1ամիսը)։

Գերազանցության կարմիր դիպլոմով 2019 թ. ավարտեց ԵՊՄՀ֊ի մաթեմատիկայի ֆակուլտետը,փորձառու մեղվաբույծ, մեղվապահ էր։ Տղաս, ինչպես զոհվածներից շատերը, դեռատի տարիք ուներ, ամուրի էր և առաջնագծում էր»,-գրել է զոհված զինծառայողի հայրը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմանում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը: Այդ օրվանից ՀՀ-ում եւ ԱՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն: Մարտերը շարունակվում են:

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.