Connect with us

Արցախ

Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը. ՊԲ

Խմբագիր

Հրապարակվել է

Արցախի ՊԲ-ից տեղեկացնում են, որ զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը և հայցում զինծառայող Թախմազյանի հարազատների ներողամտությունը։

«Հարգելի հայրենակիցներ

Հասկանալով Ձեր վրդովմունքը՝ կապված զոհերի մասին հրապարակվող ցուցակներում անճշտությունների հետ, տեղեկացնում ենք, որ պատերազմական պայմաններում, երբ ամեն պահի փոխվում է մարտական իրավիճակը, ցավոք սրտի, հնարավոր չի լինում խուսափել նաև նման դեպքերից: Տեղեկացնում ենք, որ զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Հայցում ենք զինծառայող Թախմազյանի հարազատների ներողամտությունը»:

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.