Connect with us

Լրահոս

4-րդ նստաշրջանի ընթացքում խորհրդարանը 2 անգամ ավելի շատ օրենք է ընդունել

Խմբագիր

Հրապարակվել է

«ԱԺ մոնիթորինգ» ծրագիրն ամփոփել է 7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի գործունեության արդյունքները: Ամփոփումը իրականացվել է լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագրի տվյալների համադրմամբ:

  • 4-րդ նստաշրջանի ընթացքում հրավիրված արտահերթ նիստերն ավելի շատ են եղել, քան՝ հերթականները (հերթական՝ 8, արտահերթ՝ 10): Աննախադեպ է եղել նաև արտահերթ նստաշրջանների քանակը. հունիսի 18-ից հետո 1 ամսվա ընթացքում հրավիրվել է 6 արտահերթ նստաշրջան:
  • 4-րդ նստաշրջանի ընթացքում խորհրդարանը 2 անգամ ավելի շատ օրենք է ընդունել, քան 3-րդ նստաշրջանում (3-րդ նստաշրջան՝ 169, 4-րդ նստաշրջան՝ 345):
  • Նախորդ նստաշրջանի համեմատ նվազել է խորհրդարանի նախաձեռնողականությունը. ընդունված 345 օրենքներից ընդամենը 57-ը կամ 17 տոկոսն են հեղինակել պատգամավորները և խմբակցությունները (3-րդ նստաշրջանում ԱԺ/Կառավարություն տոկոսային հարաբերակցությունը եղել է 30/70):
  • 4-րդ նստաշրջանի ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունը հեղինակել է խորհրդարանականների ներկայացրած և ընդունված օրենքների շուրջ 72%-ը. 3-րդ նստաշրջանի համեմատ այս ցուցանիշը խորհրդարանական մեծամասնության համար ավելացել է 16%-ով, ընդդիմադիր խմբակցությունների համար՝ նվազել 15-ով:

Դիտարկման մյուս արդյունքները ներկայացված են այստեղ:

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.