Connect with us

Լրահոս

Պահանջում ենք համավարակի տարածումը կանխելու համար գործարկել աղբահանության հատուկ մեխանիզմներ. Վահագն Վարագյան

Խմբագիր

Հրապարակվել է

Երևանում օր օրի ավելանում են բնապահպանական խնդիրները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը։

«Դրանց մի մասը առաջանում են կառավարչական աշխատանքների թերի և ոչ գրագետ կազմակերպման, մյուս մասը՝ անգործության արդյունքում: Վտանգված է մեր և ապագա սերունդների առողջ և կանաչ քաղաք ունենալու իրավունքը: Միասնական պայքարի արդյունքում մենք կարող ենք և պետք է վերականգնենք մեր ժառանգած կանաչ միջավայրը: Մենք պահանջում ենք՝

Մայրաքաղաքի կանաչապատ տարածքների մշակման և խնամքի աշխատանքների պատշաճ կազմակերպում:

Վերջ տալ բնապահպանական խախտումներով ծառահատումների իրականացմանը:

Համավարակի տարածումը կանխելու նպատակով գործարկել աղբահանության հատուկ մեխանիզմներ՝ դիմակներով աղտոտված տարածքները մաքրելու համար:

Իրակացնել համակարգված աշխատանքներ՝ մայրաքաղաքի կենցաղային աղբով աղտոտվածության ցուցանիշը նվազեցման ուղղությամբ»,- գրել է Վարագյանը։

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.