Connect with us

Լրահոս

Ու հիմա փորձ է արվում Սերժիկին ներկայացնել որպես սուրբ. Արթուր Հայրապետյան

Խմբագիր

Հրապարակվել է

Նախորդ ավտորիտար ռեժիմից հետո, այնուամենայնիվ ինձ հիացնում է, այն, թե (հեղափոխությունը) ինչքան ինստիտուտներ ու մարդկանց է ազատագրել ստրկությունից։

Մերժված անձկոտի համար դողահար, խուճապահար վազք է դարձել մեղադրելը: Ի դժբախտություն իրեն ու շուրջինների՝ «բաժանարար գիծ»-ը այլեւս ոչ ոքի չի վերաբերում, որովհետեւ այն, ինչ մեր մեջ խղճահարություն չի առաջացնում, այլեւս գոյություն չունի:

Երբ հուզաթաթախ ձայնով եթերից «բոլոլա» շինողները ասում են, թե ներդրումներ չկան, որովհետեւ Պուտինի հետ լավ հարաբերություններ չի կառուցել Նիկոլը։ Հետո, թե Սերժիկի օրոք երբեք չի եղել այսպիսի կախվածություն դրսից, որ խանգարող օղակ հանդիսանա, ու օղակը գնալով սեղմվի.. միտս ընկնում է, թե ինչպես էին առաջ գցում իրենց` Մոսկվայից հրաման իջեցրած միտքը` Մոսկվան ամեն, ինչ անելու է, որ Հայաստանում կարգուկանոն հաստատվի, ու առանց Մոսկվա, մենք դատապարտված ենք կործանման.. ու լոզունգները տարածվում էին բերնեբերան։
Հիշում եմ, թե ինչպես էին Կարեն եւ Սամվել Կարապետյաննները «ուզում են հարցը լուծել ռուսների օգնությամբ»։ Դե, հեռու անցյալում չէ` «ապահով Հայաստան» կարգախոսը, որ ապահով ասելով հենց նկատի ունեին Կրեմլին..
Հասկանում եմ, որ ինչ-որ բան այն չէ։ Շատերն են, շատ բան մոռացել։ Օգուտ չէ։ Բայց իրենց ընդդիմություն հռչակածները ազատվելով կապանքներից, ստորաքարշ լինելը մի կողմ դնելով, ինչպես ուզում են արդարացնում են իրենց ժամանակները, ժողովելով իրար գլուխ իրենց նմաններին, որ միտք անեն, թեւ ամնեզիան գնալով խորանում է այն աստիճան, որ մառազմատիկները, անգամ հիշողության պատերն են հաստացնում, որ մոտ եկող չլինի։ Հիմա։ Տասը տարում Սերժիկի նկուղներում շշալցված-ները, իրենց գարաժի շեֆի հրամանով` ստնտուն քանի պայմանագիր է կնքել ռուսական կողմի հետ, որքան ժամանակով է երկարաձգել ռուսական ռազմաբազայի ներկայությունը ՀՀ-ում, քանի անգամ է շնորհակություն հայտնել, քանի անգամ է պպզել` կանգնել, շողոքորթել, ոտնՊԱՔԵԼ պուտինի «դաբրոյով» վերընտրվել, հետո` ԵՄ Ասոցացման պայմանագրը խզելով` միանձնյա որոշմամբ ՀՀ-ն մտցրել Մաքսային միության, այնուհետ՝ ԵԱՏՄ կազմի մեջ (գագաթաժողովում` Պուտինից վախեցավ պատասխանել Ալիեւի նամակն ընթերցող Նազարբաեւին)
..Ու հիմա փորձ է արվում Սերժիկին ներկայացնել որպես սուրբ։
Փաստաթղթեր կեղծողները բնական է, որ իրականությունն էլ պետք է կեղծեն ու ամենը բարդեն նորերի վրա, թե ինչ արել-դրել են` նոր է.. իսկ հներից ազատվելը` անհնարին։ Ու այս ամենը ներկայացնելով խոսքի միջոցով փորձ է արվում, կրկին Կրեմլով վախեցնել։ Թե քանի դեռ նորերդ չեք «կզել» Պուտինի գոտկատեղից ներքեւ, ապա ամբաստանյալ վոյինը, հենց եղբայրության օգնությամբ կազատվի։ Այդ միտքն էլ վիժեց ու հյուսիսի օգնությանը սպասող զանգվածի մատը մնաց բերանը։ Այն դեպքում, որ ամեն ինչ անում են լարվածություն ստեղծելու, հալից ընկած պահին` վրա տալու։
Ինչքան էլ որ ամբաստանյալը դատական նիստերը բեմականացված փաթեթով ներկայացնի, հանցագործությունների մի ամբողջ փաթեթ մնում է սեղանի վրա։ Թո՛ղ այժմ ինչ ուզի անի, քանի դեռ դատական համակարգը կաղ է` օգտվի, միեւնույն է ժողովուրդն է իրեն դատողը, թո՛ղ հիմա հանգիստ իր աջակիցներին տուն ուղարկի։ Ծախսեր է, բան է.. հասկանում ենք։

Հեշտ է, ինչպես ամեն բան քննադատելը, բայց ամեն ինչ լույսի տակ դնելով, ձեզ սրբի աստառի տակից ներկայացնելը, ձեզ չի փրկելու։ Որովհետեւ ոչ հիշողությունը վիժելու սովորություն ունի, եթե մի բան էն չի, ոչ էլ անցյալը կարող ես ջնջել.. այլ բան է, որ այս ամենից հետո, իշխանությունները պետք է ամեն բան կշռել, հետո` չափել.. հետեւություններ անել..(ինչքան կարելի է ասել), բայց մի կողմից էլ, տեղից ժխշվողը, որ անխնա շմայսվում է, լավ է անում, որովհետեւ նորերի գլխում չկարողացանք մտցնել, որ դրանք այն զանգվածը չեն, որ իրենք իրենց ուղղվեն.. ներկա իշխանությունների գլխին է կոտրվում անգամ հների թողած «ավերակները», որից էլ օգտվում են նախորդներն ու իրենց ներկայացնում են «ազգափրկիչ», նորերին` «ազգակործանիչ»։

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.