Connect with us

Լրահոս

«Ադրբեջանի ռազմաօդային ուժերի Ил-76ТД օդանավն Ուկրաինայում է». փորձագետ

Խմբագիր

Հրապարակվել է

Փորձագետ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ռազմաօդային ուժերի Ил-76ТД ռազմատրանսպորտային օդանավը (հաշվառման համար՝ 4K-78131) երեկվանից Ուկրաինայում է։ Հավանաբար ռազմական նշանակության բեռ է տեղափոխելու Ադրբեջան։
Երեկ նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի Airbus A400M-180 (հաշվառման համար 18-0093) ռազմատրանսպորտային օդանավն է վայրէջք կատարել Գյանջայի օդանավակայանում։ Բորտը թռիչք է իրականացրել Թեկիրդաղ քաղաքում տեղակայված ավիաբազայից։

Նույն բորտը Թեքիրդաղ-Գյանջա-Թեքիրդաղ երթուղով թռիչք է իրականացրել նաև մեկ օր առաջ` սեպտեմբերի 24-ին»։

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.