Connect with us

Գիտություն և կրթություն

Մենք անպայման կքննարկենք դա. Արայիկ Հարությունյանը՝ ուսման վարձերը մասնակի փոխհատուցելու մասին

Խմբագիր

Հրապարակվել է

Մենք անպայման կքննարկենք դա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նրան, որ ուսանողները նախօրեին երթ են կազմակերպել եւ խնդրանք-պահանջով դիմել են կառավարությանը, որպեսզի ուսման վարձը փոխհատուցվի մասնակի:

«Ուսանողների դիմումը հանձնվել է աշխատակազմ: Ես երեկ աշխատակազմի հետ խոսակցություն ունեցել եմ եւ խնդրել եմ, որ դիմումը փոխանցվի եւ մենք տեսնենք, թե այնտեղ ինչ նորություններ, ինչ առաջարկներ կան: Մենք անպայման կքննարկենք դա, ինչու չէ, ուսանողների հետ առանձին քննարկում կունենանք, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,-ասաց նա:

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.