Connect with us

Լրահոս

Մեսի․ Մնում եմ «Բարսելոնայում»

Խմբագիր

Հրապարակվել է

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հայտարարել է, որ չի հեռանում կատալոնական ակումբից, քանի որ այդ հնարավորությունն իրեն չեն տվել։

«Ես դժգոհ էի եւ ցանկանում էի հեռանալ։ Ինձ թույլ չտվեցին։ Ակումբի նախագահը հայտնեց, որ միայն 700 միլիոն եվրո վճարելու դեպքում կարող եմ հեռանալ։

Մնում եմ, որպեսզի չհայտնվեմ դատավարություններում։ Ես երբեք չեմ գնա դատարան «Բարսելոնայի» դեմ, քանի որ ես սիրում եմ այս ակումբը, որը տվել է ինձ ամեն ինչ։

Երբ ընտանիքիս հայտնեցի Բարսելոնայից հեռանալու ցանկանության մասին, նրանք արտասվեցին։

Բայց ես առաջ էի նայում։ Ես ցանկանում եմ խաղալ ամենաբարձր մակարդակում, նվաճել տիտղոսներ, մրցունակ լինել Չեմպիոնների լիգայում»,- Մեսիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.