Connect with us

Լրահոս

«Կանաչ ապագա» շարժումը Սևանում էկոերթ կանցկացնի

Խմբագիր

Հրապարակվել է

Վաղը՝ օգոստոսի 30-ին, «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման նախաձեռնությամբ Սևանում կանցկացվի էկոերթ՝ Սևանա լճի ափամերձ տարածքներում դիտարկումներ կատարելու և տվյալներ հավաքագրելու համար:

Էկոերթի ընթացքում նախատեսվում է դիտարկել Սևանի ափամերձ տարածքներում կենսազանգվածի մաքրման աշխատանքները և Սևան թափվող կոյուղաջրերի առաջացնող խնդիրները, ինչպես նաև գտնել և գրանցել լճի վրա առավել բացասական ազդեցություններով հարուստ օջախները:

Էկոերթի մասնակցներից ձևավորված աշխատանքային խմբերի կողմից իրականացվող տվյալների հավաքագրման գործընթացին կներգրավվեն նաև տեղացիները՝ հետագայում իրենց տիրապետած տեղեկությունների փոխանցման և դիտարկման համար:

«Ծրագրի նպատակն է Սևանա լճի հիմնախնդրի լուծմանն ուղղված խնդիրներն ավելի շոշափելի և առարկայական դարձնել, ինչպես նաև ներգրավվել հասարակությանը բնապահպանական խնդիրների բարձրաձայնման գործընթացներին»,- նշում է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը՝ հավելելով, որ էկոերթի ընթացքում հավաքագրված տվյալներից կստեղծվեն համապատասխան բազաներ, որոնք հետագայում կօգտագործվեն Սևանի հիմնախնդրի մասին ուսումնասիրություններում:

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.