Connect with us

Լրահոս

Սեւրի պայմանագիրը կարող է վավերացվել ցանկացած պահի. պատմաբան

Խմբագիր

Հրապարակվել է

Սեւրի խաղաղության պայմանագիրն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը: Եթե ​​կա քաղաքական կամք, ստորագրած ցանկացած պետություն կարող է կայացնել պատմական, քաղաքական որոշում, վավերացնել այդ փաստաթուղթը, որին կարող են հետեւել այլ պետություններ: Այս մասին օգոստոսի 10-ին Սեւրի պայմանագրի ստորագրման 100-ամյակին նվիրված գիտական ​​համաժողովին ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը:

Ըստ նրա` այս պայմանագիրը, Վիլսոնի արբիտրաժային որոշման եւ 2015-ի հունվարի 20-ին ընդունված Համահայկական հռչակագրի հետ միասին, ամուր պատմական եւ իրավական հիմք են հանդիսանում մեր պահանջների համար:

Նա անընդունելի անվանեց այն թեզը, որ քանի որ Սեւրի պայմանագիրը չի վավերացվել, այն ուժի մեջ չի մտել, հետեւաբար, Վիլսոնի արբիտրաժային որոշումը նույնպես անընդունելի է:

«Ակտուալ է նաեւ այն խնդիրը, որ սովետական ​​պատմագրությունը բազմիցս շեշտել է Սեւրի պայմանագիրը Լոզանի պայմանագրով փոխարինելու գաղափարը, ինչը չի համապատասխանում իրականությանը: Անթույլատրելի է նաեւ պնդումն առ այն, որ Սեւրի Խաղաղության պայմանագիրը զուտ պատմական փաստաթուղթ է, որը ոչ մի ընդհանուր բան չունի արդիության հետ: Մենք կարող ենք փաստել, որ Թուրքիայի տնտեսությունն այսօր զարգանում է հայերի, հույների, ասորիների եւ հրեաների բռնագրավված ունեցվածքի շնորհիվ: Սեւրի պայմանագիրն առաջարկում է հստակ մեխանիզմներ, թե ինչպես վերադառնալ անշարժ գույքը եւ անձնական գույքն իրենց օրինական տերերին»,- նշեց պատմաբանը:

​Մարուքյանը հիշեցրեց, որ Սեւրի պայմանագրի համաձայն, Թուրքիայի իշխանությունները երիտթուրքերի կառավարությունը որպես ահաբեկչական կազմակերպություն են ճանաչել, այսինքն` քաղաքական գնահատական ​​է տրվել երիտթուրքական ռեժիմին:

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.