Connect with us

Լրահոս

Դին ջրից դուրս բերելը տևել է 3 րոպե. նոր մանրամասներ

Խմբագիր

Հրապարակվել է

Երեկ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի Եղեգնուտ լողափում 30 ամյա տղամարդ է խեղդվել։

  Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 30 հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Նավասարդյանը նշել է, որ  հատվածը որտեղ քաղաքացին խեղդվել է, բավականին դժվար են գտել.«Եղեգնուտ լողափում է եղել դեպքը, Ճամբարակի շրջանում, մենք մեր ջրասուզական աշխատանքներն իրականացրել ենք, դին ջրից դուրս բերելը տևել է 3 րոպե, քաղաքացին արդեն բավականին ժամանակ խեղդված էր եղել։ Ջրասուզվել էր մոտ 2,5-ից 3 խորության վրա, ափից 15-20 մետր հեռավորության վրա»: 

Նավասարդյանը նշեց. որ խեղդված քաղաքացին ծնունդով Ջերմուկից է եղել, բայց բնակվել է Չարենցավանում.«Մի քանի հոգով էին՝ 4-5 հոգի, եկել էին հանգստանալու, չգիտեմ իր հետ եկած մարդիկ հարազատներն էին, թե՝ ընկերները»։

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.