Connect with us

Լրահոս

10 ամիս առաջ դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանին տեղափոխել են հիվանդասենյակ

Խմբագիր

Հրապարակվել է

Եղեգնաձորում 10  ամիս առաջ  դաժան ծեծի հետեւանքով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին հայտնել է  փոխգնդապետի եղբայրը` Կարեն Մխիթարյանը` նշելով, որ այնտեղ արդեն եղբորը կխնամի մայրը:

«Եղբայրս շարունակում է կոմայի մեջ մնալ, ուղղակի սարքավորումներն են անջատել եւ հիվանդասենյակ են տեղափոխել, որպեսզի մայրս կարողանա մնա եւ խնամի: Դեռ չենք ցանկանում տուն տեղափոխել, քանի որ մտածում ենք կարող է վիճակը վատանա, գոնե բժիշկների վերահոսկողության ներքո կգտնվի»,-ասաց նա:

Նշենք, որ այս գործով առանձնացված մասն արդե ն ուղարկվել է դատարան, դեռ դատի օր չկա նշանակված:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու՝ փաստաբանի ներկայացրած միջնորդությունը եւ մեղադրյալը 1 միլիոն 500 հազար դրամ գրավով ազատ էր արձակվել։ Արա Մխիթարյանը 8 ամսից ավելի է` կոմայի մեջ է։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, մեղադրյալի կարգավիճակում է նաեւ նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից հրաժարական էր տվել Տրդատ Սարգսյանը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների եւ որոշ վկայությունների՝ դեպքի վայրում է եղել։

Այդ վկայությունները տվել են դեպքին ականատես 4 սպաները, որոնք ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւել է միջադեպին` չկանխելով այն: ՔԿ-ն ժխտել էր այս հանգամանքը՝ հայտնելով, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Տրդատ Սարգսյանը նշանակվել է կուսակցության աշխատակազմի ղեկավար։

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.