Connect with us

Լրահոս

«Հուլիսյան դեպքերի ամբողջ գործընթացը ղեկավարվել և համակարգվել է ՀՀ վարչապետի կողմից». ԱԽ քարտուղար

Խմբագիր

Հրապարակվել է

«Ներկայում Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերվող նման օժանդակության պատճառը տավուշյան մարտերի ժամանակ Իլհամ Ալիևի վարչակազմի լուրջ ձախողումն է». այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում նման հայտարարություն է արել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Թուրքիայի առավել ակտիվ լինելը կապված է նաև Ադրբեջանի անհաջողությունների հետ, և Թուրքիան տեսնելով, որ Ադրբեջանն ինքն իր ուժերով չի կարողանում իրավիճակին վերահսկողություն տալ կամ վերահսկել իրավիճակը, փորձում է միջամտություն ունենալ: Սա, ես կարծում եմ, որ տարածաշրջանի համար լուրջ սպառնալիք է, սա նաև մարտահրավեր է տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությանը, որովհետև երկար տարիներ տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը մի տեսք է ունեցել, հիմա դա փորձում է Թուրքիայի միջամտությամբ փոխել:

Մենք ամբողջովին պատրաստ ենք և նաև քայլեր են ձեռնարկելու՝ սա հնարավորինս մինիմալիզացնել: Մենք նաև մեծ աշխատանք ունենք կատարելու այս ուղղությամբ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, որպեսզի թույլ չտանք, որ տարածաշրջանում այսպիսի փոփոխություններ լինեն»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Գրիգորյանը վերահաստատեց Փաշինյանի կառավարության դիրքորոշումը, թե Հայաստանի ու Արցախի համար սպառնալիքի առաջացման պարագայում Երևանը քայլեր կձեռնարկի։

Նրա դիտարկմամբ, սակայն, Ադրբեջանը պարբերաբար շարունակելու է Ղարաբաղյան խնդրին ռազմական լուծում տալ․ «Վերջին հուլիսյան դեպքերից հետո ինչո՞ւ է նաև հավանականությունն ավելի մեծանում, որովհետև նավթի գների անկումով Ադրբեջանում լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ են ստեղծվել, որի պատճառով տավուշյան դեպքերն են ի հայտ եկել, բայց բացի դրանից, Տավուշում անհաջողություն ունենալով Ալիևը դարձել է անկյուն մղված, ջղային մարդու նման մի կերպար է ձեռք բերել, և մի տեսակ անկանխատեսելի է նաև դարձել Ալիևն իր վարքագծում, որը մտահոգիչ է»:

ԱԽ քարտուղարը նշել է, որ հուլիսյան գործողությունների ամբողջ ընթացը ղեկավարվել ու համակարգվել է ՀՀ վարչապետի կողմից։

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.