Connect with us

Լրահոս

«Բյուջե կա՝ մարդկանց պրեմիա տան, էդ ինչի՞ ֆինանս չկա, որ մեր շենքի հարցը լուծեն»․ վարդաշենցիների բողոքի ակցիան

Խմբագիր

Հրապարակվել է

Այսօր՝ հուլիսի 27-ին, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Նրանց խոսքով իրենց շենքը ճանաչվել է չորրորդ կարգի վթարային, սակայն քաղաքապետարանից լռում են։

«Սեյսմիկից եզրակացություն է եկել քաղաքապետարանին, որ չորրորդ կարգի վթարային շենք է, բայց մեր ոչ հարգելի քաղաքապետը չի ստորագրում, որ բնակիչներին նոր շենք տան։ Հիմա մենք եկել ենք նրա համար, որ իմանանք, եթե ինքը չի կարողանում էդ հարցը լուծի, եզրակացությունը տա, մենք դիմենք ուրիշ մարմիններին, որ իրեն ստիպեն՝ ստորագրի»,- ասաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը։

Լրագրողի դիտարկմանը, թե բյուջե չկա, ակցիայի մասնակիցն ասաց․

«Բյուջե լավ էլ կա, եթե բյուջե կա՝ մարդկանց պրեմիա տան, եսիմ ինչեր սարքեն, էդ ինչի՞ չկա ֆինանս, որ էդ շենքի հարցը լուծեն»։

 

«Արդեն իմ բնակարանի պատերը լրիվ ճաքած են, էլ չեմ իմանում ինչ անեմ թոռներիս»,- ասաց վարդաշենցիներից մեկ ուրիշը։

Շենքը 4-րդ կարգի վթարային է, չենք հասկանում քաղաքապետարանն ինչու է ձգձգում վերաբնակեցումը. Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամ

Опубликовано Tert.am Понедельник, 27 июля 2020 г.

 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.