Connect with us

Լրահոս

Միտինգ չեմ անում, այլ մեքենաս լվացել, տաքսի եմ քշում. դերասան

Խմբագիր

Հրապարակվել է

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Մանվել Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարգելի ու սիրելի շատ տաղանդաշատ կոլեգաներ, ոչ մեկի չնեղացնելով խնդրում եմ համբերություն ունեցեք, ճիշտ գնահատեք պահը, կորոնավիրուսը աղետ է, ոչ մեկ իր հոպարի տանից չի բերել վիրուսը։ Իսկ աղետի պայմաններում միտինգ անելը, կարծում եմ, վնասարար է մեր երկրի ապագայի համար, ես էլ աղետի պատճառով զրկվել եմ մի քանի աշխատանքից, ինքս էլ վարձով եմ ապրում (բայց 55 հազարանոց համեստ բնակարանում ոչ թե 150000ում) ու էս աղետալի պահին միտինգ չեմ անում, այլ մեքենաս լվացել, տաքսի եմ քշում) կներեք, բայց ոչ մեկիդ էլ ինձանից վեր չեմ դասում, օրինակ 88-ի երկրաշարժից հետո ոչ մեկ ռեստորան բացել չէր տալիս, չէ որ հիմա էլ մեր հայրենակիցներն են մահանում, եթե շատ դժվար ա հաշվեհամար ուղարկեք, մեկս մյուսիս օգնենք, մինչև դուրս գանք այս աղետալի իրավիճակից։
Հ Գ. էս սաղ սիրելով ու հարգելով եմ գրում, եկեք օգնենք իրար ու պատվով դուրս գանք իրավիճակից, բա մենք էդ տղեքն ենք, որ ռեստորանից բացի ուրիշ բան չկարողանանք ստեղծել, մենք քարից հաց ստեղծող տեսակ ենք։ Ձեր Մավ»:

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.