Connect with us

Լրահոս

Ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու Նիվան. կան վիրավորներ (ֆոտո)

Խմբագիր

Հրապարակվել է

Երեկ՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ ժամը 23։50-ի սահմաններում Գրիգոր Հասրաթյան փողոցի 10/1 հասցեի մոտ բախվել են BMW և ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով BMW-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են BMW-ն, փակել գազաբալոնի փականն ու այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։ գլխավորությամբ։

Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.