Connect with us

Լրահոս

Լևոն Արոնյան․ Ապրում ենք այսպիսի պահերի համար

Խմբագիր

Հրապարակվել է

Լևոն Արոնյանը խոսել է Clutch Chess International-ի քառորդ եզրափակիչում Ալեքսանդր Գրիշչուկին հաղթելու մասին:

 

Ես ու Սաշան NBA-ի մեծ երկրպագուներ ենք: Սա կարծես փլեյ-օֆֆում «Բոսթոն Սելթիկսի» 7-րդ խաղն էր: Ապրում ենք այս տեսակ պահերի համար: Կարծում եմ՝ թե՛ ես, թե՛ մրցակիցս հաճույք ստացանք խաղից: Մեր կարիերայի ընթացքում շատ ենք կոտրել մեկ մեկու սրտերը՝ հաղթելով որոշիչ պարտիաներում»,-` ասել է Արոնյանը:

 

Հայ գրոսմայստերը քառորդ եզրափակիչի պարտիան համեմատել է սիրահարվածության հետ. «Արյունը արագորեն վազում է մարմնովդ, և ոչնչի մասին մտածել այլևս չես կարողանում: Կարծում եմ, հենց սրա համար էլ մենք շախմատ ենք խաղում»,-ասել է նա:

 

Լևոն Արոնյանը դուրս եկավ Clutch Chess International-ում կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչում Արոնյանը 10:8 ընդհանուր հաշվով առավելության հասավ Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հաջորդիվ հայ գրոսմայստերի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

 

 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.