Connect with us

Լրահոս

Ֆոտոարշավը մի արա, պարզապես մի արա. Վանեցյանը՝ Փաշինյանին

Խմբագիր

Հրապարակվել է

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած ֆլեշմոբին։

«Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում: Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է: Մի´ արա, պարզապես մի´ արա», – «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Վանեցյանը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն երրորդ օրն է, ինչ ֆլեշմոբ է հայտարարել։ Նա բոլորին կոչ է անում հակահամաճարակային կանոնները խախտողներին լուսանկարել, տեսանկարահանել ու ուղարել իր ֆեյսբուքյան էջին։

Վարչապետն իր էջում հարյուրավոր տեսանյութեր ու լուսանկարներ է տեղադրել, սակայն, պարզվում է, դրանցից շատերը վաղուց արված լուսանկարներ ու տեսանյութեր են։

Վարչպաետը նաև անանուն նամակներ է հրապարակում։ Երեկ, օրինակ, նա հրապարկել էր նամակը, որտեղ նրան ասել էին, թե «Վիլլա» ռեստորանային համալիրում «ընդհատակյա հարսանիքներ» են կազմակերպում, ավելի ուշ ռեսոտրանն արձագանքել էր Փաշինյանի հրապարակած նամակին՝ հորդորելով չտարածել ապատեղեկատվություն։

«Հարգելի պարոն Նիկոլ Փաշինյան,«Վիլլա» ռեստորանային համալիրի տնօրինությունը հորդորում է չտարածել նման ապատեղեկատվություն: Մեր համալիրը խստիվ պահպանում է Պարետի կողմից սահմանված բոլոր կանոնները, ոչ մի հարսանիք կամ այլ բազմամարդ հանդիսություն մեզ մոտ չի իրականացվում: Սիրով կընդունենք ցանկացած ստուգող խմբի՝ հավաստիանալու մեր հետևողականությանը և օրինապահ լինելուն:

Ձեր տեղադրած անանուն այս նամակը խեղաթյուրում է մեր կազմակերպության բարի համբավը», – ասված էր ռեստորանի տարածած հաղորդագրությունում։

 

 

 

 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.