Connect with us

Լրահոս

«Տաթևիկ Ռևազյանի հանցավոր անգործության պատճառով Հայաստանը հայտնվել է «սև ցուցակում»». Գևորգ Գորգիսյան

Խմբագիր

Հրապարակվել է

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը Քաղաքավիացիայի ոլորտում տեղի ունեցած վերջին իրադարձությունը որակեց՝ որպես Քաղավիացիայի խայտառակ գործողություն և ձախողում:

«Կառավարությունը և մերձիշխանական տարբեր աղբյուրներ տարաբնույթ ստեր են շրջանառության մեջ դրել, որոնց կփորձեմ անդրադառնալ: Առաջին հերթին պետք է ֆիքսենք, որ «սև ցուցակում» հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը, և ոչ թե՝ որևէ ավիաընկերություն: Այնտեղ է հայտնվել այն հիմնավորմամբ, որ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որպես պետության ոլորտի ներկայացուցիչ, ի վիճակի չէ ապահովելու ինքնաթիռների անվտանգության կանոնները:

Ի վիճակի չէ վերահսկել, որպեսզի ավիաընկերություններն իրականացնեն անվտանգային բոլոր նորմերի պահպանումը: Այդ ստուգումները կատարվել են նոյեմբերի ամսին, եթե վարչապետի խորհրդական պարոն Ճաղարյանի խորհուրդներն այդ ժամանակ լսեին, և քայլեր ձեռնարկվեին, հնարավոր կլիներ կասեցնել «սև ցուցակում» հայտնվելը:

 

Սակայն Տաթևիկ Ռևազյանի հանցավոր անգործության պատճառով Հայաստանը հայտնվել է «սև ցուցակում»»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց պատգամավորը:

 

Ըստ նրա՝ կեղծ լուրեր են շրջանառվում, որ այն ավիաընկերությունները, որոնք այլևս չեն կարողանալու թռիչներ կատարել եվրոպական երկրներ՝ գոյություն չունեն, միայն  թղթի վրա են գրված: Գորգիսյանը պնդեց՝ այդ ավիաընկերությունները գոյություն ունեն:

«Շահարկվում է նաև որոշ ժամանակ առաջ աֆրիկյան երկրներ զենք տեղափոխող ավիաընկերությունը, ինչը բացահայտ սուտ է՝ Հայաստանի ավիաընկերություն չի եղել, որը զենք է տեղափոխել աֆրիկական երկրներ: Եղել է ավիաընկերություն, որը բեռնափոխադրումներով է զբաղվել աֆրիկական ընկերություններում, ինչ-որ մի փուլում հայ օդաչուներին մեղադրանք է ներկայացվել՝ միգուցե զենք տեղափոխելու հարցում կապ ունենալու մեջ, որն այդ փուլում քաղաքական հարց է եղել:

Այդ ամենը դատարանով չի ապացուցվել, և մեր հայ օդաչուներն արդարացվել են: Այս ամենը բերել և սեփական թիմի ձախողումների համար վնաս տալ պետությանը, հայկական ավիաընկերությանը պիտակավորելով՝ որպես ապօրինի զենք տեղափոխող ընկերություն, կարծում եմ՝ ուղղակի քայլեր են պետականության դեմ: Սա ուղղակի խայտառակություն է և առաջին հերթին պետք է դատապարտվի հանրության կողմից»,- շեշտեց նա:

Նա նաև ընդգծեց, որ հանրությունը չպետք է հավատա տարածվող կեղծ տեղեկատվությանը և այժմ միակ ճիշտ քայլը, որը պետք է անել՝ անհրաժեշտ է ազատվել եղած ապաշնորհ թիմից և նոր թիմով դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Նա նաև պնդեց, որ կան մասնագետներ, որոնք այսօր էլ պատրաստ են լծվելու գործի և մինչև 6 ամիս ժամկետում եղած խնդիրները լուծել:

«Մնում է ուղղակի այդ մասնագետներին լսող լինի»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովն օրերս թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցուցակի՝ այն ավիաընկերությունների ցանկը, որոնք ենթակա են գործողության արգելքի կամ գործողության սահմանափակումների Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշերին: Այդ ցուցակում են հայտնվել Հայաստանում գրանցված ավիաընկերությունները, որոնք այլևս չեն կարողանալու թռիչք կատարել ԵՄ օդային տարածք:

 

 

 

 

 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.