Connect with us

Լրահոս

Սիրո մասին կամ պիտի գոռաս, կամ՝ լռես հավերժ

Հռիփսիմե Կարապետյան

Հրապարակվել է

– Սերը պիտի ընտանիքի ներսում լինի, դրանից դուրս այլասերություն է միայն։

Ընտանիք ասելով ես նկատի չունեմ, թե զագսի աշխատողի առաջ պարտադիր
խոստումներ պիտի տաք հավերժ սիրելու, բայց այ աշխարհից իրար թաքցնելու փորձեր այլևս ձեզ թույլ չեք տա։

Միևնույն է, երբ սրտումդ սեր կա, աչքերիցդ հաստատ երևում է։ Էլ ի՞նչ իմաստ ունի դրանք խոնարհել ինչ-որ մեկի առաջ, մանավանդ, որ ապրածդ զգացմունքը քեզ պիտի միայն բարձրացնի։
Հակառակ դեպքում էլ ի՞նչ սեր է դա, որ ոտնատակ է տալու ինքդ քո հանդեպ ունեցած հիացումը՝ գլուխդ միշտ բարձր քայլելու։

Մարդիկ սկսել են թաքուն բաներ սիրել։ Աշխարհից թաքուն, մարդկանցից թաքուն, իրարից թաքուն…
ամոթ բաները չե՞ն, որ թաքուն են պահվում։
Քո սիրելը ամո՞թ է։ Եվ եթե քեզ ուզում են ամոթով սիրել, բա ամոթ չի՞ նմանին մոտ թողնելը։

Մերժված մարդիկ են մերժում աշխարհը։

Եվ միայն վախկոտներն են թաքնվում աշխարհից, վախենալով ընդունել, որ աշխարհի վրա աշխարհից թաքուն տեղ չկա։
Եվ չկան բաներ, որ թաքցնել արժի՝ աշխարհի մեջ աշխարհից։

Դու պարզ ճակատով ամեն ինչ բարդացնող մարդկանց հասկացրու, որ քո սերը չի թաքնվում այլասերության նմանվող զգացումների կողքին։

Սիրո մասին կամ պիտի գոռաս, կամ՝ լռես հավերժ։
Իսկ վախկոտները միայն շշուկով են խոսում։
Ականջդ հեռու տար ու փախիր։
Նա, ով կվազի ետևիցդ՝ քեզ սիրում է,
նա, ով կգոռա՝ կանգնի՛ր՝ ինքն իրեն է սիրում միայն։

Սերը պիտի ընտանիքի ներսում լինի՝ մի տանիքի տակ՝ երկուսիդ արանքում, իսկ դրանից դուրս՝ այլասերություն է։

Սյու Դալյան

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.