Connect with us

Լրահոս

Պարետատան կողմից դիտարկվում են տարբեր սցենարներ

Խմբագիր

Հրապարակվել է

Կորոնավիրուսի դեմ պայքարում առանցքային կարևորություն ունի միջազգային համագործակցությունը: Մեր պարագայում նմանօրինակ համագործակցությունն ուղղված է թե՛ փորձի փոխանակմանը, թե՛ պայքարի համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման աշխատանքների համակարգմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Այս առումով հանրությունը մշտապես պատշաճ կարգով տեղեկացվել է ինչպես մեր գործընկերների հետ տարվող աշխատանքների, այնպես էլ՝ միջազգային համագործակցության շրջանակներում Հայաստանի առողջապահական համակարգի համար պետության կողմից ձեռք բերված և գործընկերների կողմից Հայաստանին նվիրաբերած միջոցների մասին:

Բնականաբար, պարետատան կողմից դիտարկվում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը, որի կարիքն այժմ գնահատվում է»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Վրաստանի արտգործնախարարությունը երեկ  հաղորդագրություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում էր.

«Հարկ է նշել, որ համաճարակի ընթացքում Վրաստանը սերտ կապի մեջ է հայկական կողմի հետ: Մի քանի օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների վարչապետների միջև: Հաղորդակցությունը շարունակվում է նաև առանձին նախարարների մակարդակով: Այսօր Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Դավիթ Զալկալիանին և Զոհրաբ Մնացականյանը կիսվել են տեղեկությամբ իրենց երկրներում տիրող իրավիճակի վերաբերյալ: Դավիթ Զալկալիանին Վրաստանի անունից ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել Հայաստանին»։

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.