Connect with us

Լրահոս

Նախկին կլանի ետդարձը տենչացողներին խստիվ արգելվում է առիթավորվելը

Խմբագիր

Հրապարակվել է

Վասն իշխանության ու ժողովրդի

 

Ամենասարսափելի բանը՝ տալ մի ժողովրդի ազատություն, որին նա պատրաստ չէ։

 

Շիլլեր

 

Վերջին օրերին շատ է քննարկվում՝ իշխանությո՞ւնն է մեղավոր, թե՞ ժողովուրդը էս վիճակի համար։

Նախ եքեք անկեղծ լինենք մի պահ ամենքս մեր հետ ու հարց տանք ինքներս մեզ, արդյո՞ք որևէ մեկս կասկածում էր հենց սկզբից, որ ռեկորդակիր ենք լինելու վիրուսի առումով, ռեկորդակիրը իհարկե վատ իմաստով։ Իմ բոլոր ընկերները կփաստեն, որ հենց սկզբից, երբ Իտալիան հոգեվարքի մեջ էր, միշտ ասել եմ, որ անցնելու ենք բոլորին, հաշվի առնելով մեր բացառիկ տեսակը, այն է ամեն հարցի վերաբերյալ մեր սեփական կարծիքն ու անփոփոխ վճիռը ունենալու ու ոչ մի բանի չենթարկվելու, քանի դեռ գրպաններիս չեն կպել։

Էս ասում եմ զուտ նրա համար, որ ցանկացած երկրի իշխանություն, եթե հանձն է առոնում կառավարել երկիրը, առաջին բանը որին պիտի տիրապետի, դա սեփական ժողովրդի էթնիկ բնավորությանն ու հոգեբանությանը տիրապետելն է, որը ցավոք սրտի մերոնք կամ չունեն, կամ, որ վատթարն է, ունենալով հանդերձ՝ դեմը չառան։ Իսկ դեմ առնելը միայն հնարավոր էր հենց սկզբից խիստ սահմանափակումների ու տուգանքների միջոցով միայն, որը չարվեց։

Սա բնավ չի ենթադրում, թե իշխանության անգործությունը արդարացնում է ժողովրդի անպատասխանատվությունը լիովին, ոչ ու միլիարդ անգամ ոչ, միլիոն անգամ ասել եմ, որ պատկերացնենք իշխանություն չունենք, ասենք ջունգլիներում ենք, մի՞թե պիտի ինքներս չմտածենք նախ մեր, ապա մեր հարազատների կյանքի մասին։

Եթե անկեղծ սկզբնական շրջանում ժողովրդի մոտ իմունիտետ կար ու զգուշավորություն։ Կոնկրետ օրինակ բերեմ, իմ շենքի ժողովուրդը երևի մի տաս օր տնից դուրս չէր գալիս, չէին շբվում, հելնելուց դիմակ էին կրում և այլն, սակայն փոխնեփոխ խառը հայտարարությունները դիմակի կրել չկրելու մասով, ապա անընդհատ շեշտելը, որ խրոնիկական հիվանդների համար է վտանգավոր վիրուսը, սահմափակումների ձևական բնույթը (էն որ ոստիկանական պոստերը ձևական էին դրած ու ոչ մեկ չէր ստուգում, խանութներում բացարձակ վերահսկողություն չկար, բարձրաստիճան պաշտոնյաները քեֆերի մեջ էին խմբերով, իսկ հայտնի մնացուկների մեդիադաշտն էլ ակտիվորեն լծված էր ու է էդ ամենը լուսաբանելու ու հակաինֆորմացի սփռելու գործին, օրինակ դիմակ պետք չի, իշխանությունը բիզնեսա անում, ալկոգելը չի օգնում, էլի բիզնեսա, վիրուս չկա ու այս ամենը անպատասխան) և այլն, էս ամենը թուլացրեց ժողովրդի իմունիտետը ու եղավ կատարյալ բարդակ։

Հիմա էլ իշխանությունը արհամարական ու չարացած տոնով մեղադրումա ժողովրդին, թե բա պատասխանատվության զգացողություն չունեն։

Այո չունենք, սկսած ինձանից չունենք, բայց կրկնում եմ, մի ողջ ժողովուրդ փրկելու առաջ դու պարտավոր ես նախ ինքդ փրկվել։ Երբ վարչապետը մեղադրումա ժողովրդին ու ինքը հանրային քեֆերի մեջա, երբ անգամ վարակվելուց հետո ձեռքը դնումա սեղանին, ետո ոստիկանապետը առանց ձեռնոց ձեռքերը դնումա նույն սեղանին, արդեն ժողովրդին մեղադրելը աբսուրդա։ Էլ չասեմ, որ Երևանից դուս զրո վերահսկողություն, երեկ Վարդենիսում եմ եղել, բանկերի ու փոստի դեմը լիքը մարդ, կեսից շատը ուղակի դիմակները գրպանները դրած, իրար վրա խցկված, ոստիկանները մոտները, ոչ մի գործողություն, գյուղերում էլ չասեմ որ դիմակ կրելը էդ ոնց որ զրադաշտ ընդունելու պես բան լինի, անգամ հիվանդանոցներ կան, որ բժիշկն ինքը դիմակ չի կրում։

Ասածս ի՞նչա՝ ընդունենք , որ բոլորս էլ մեղավոր ենք էս վիճակի համար՝ սկսած ինձանից։ Հերիքա լայվերով հարցեր լուծենք, բոլա սաղ ժողովրդին ոստիկան դարձնենք, իբր ոստիկանությունը չի տեսնում, որ մարդիկ առանց դիմակ պաչմչվում են, որ մի հատ էլ քաղաքացին պիտի նկարի ուղարկի։

Հերիքա իրար մեղադրենք, ով ինչ արել արելա ու հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չէ։ Դրա ժամանակը վստահ եմ լիքը կունենանք, երբ էս ամենն անցնի։

Ես իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում կառավարությանը, պայմանով, որ մի կարճ ժամանակով մցվեն խիստ սահմանափակումներ ու խստագույնս կիրառվեն դրանք՝ հաշվի առնելով էն զորավոր փաստը, որ առանց գրպանին կպնելու ուղակի բացառված է էս ամենից հետո ժողովրդին հորդորել, որ հետևի կանոններին, հակառակ պարագային կոչերով ու քարոզներով իրավիճակը չի վերահսկվի։ Ու պարտդիր կերպով նախ իշխանությունը հետևի էդ կանոններին։

Թե չէ մի կոպիտ օրինակ բերեմ, էս վիճակը նույննա թե հովիվը հոտին կոչ անի յոնջա չուտել ու պառկի քնի, հելնի տենա հոտը յոնջայա կերել ու սատկել, կամ գելը հոտը ջարդելա, ասի հոտը մեղավոր էր, ես զգուշացրել էի (պահանջում եմ կեղտի մեջ մազ ման եկողներից ստեղ մաիպուլացի չանել, թե բա Մեցին ժողովրդին հոտի հետա համեմատում, ուղակի օրինակ է՝ վիճակը պատկերացնելու համար)։

 

Հ․գ նախկին կլանի ետդարձը տենչացողներին խստիվ արգելվում է առիթավորվելը․․․

 

Էսքան բան

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.