Connect with us

Լրահոս

«Հերքեցին ահազանգը, բայց պարզվեց, որ մի խայտառակ միջոցառում են կազմակերպել». Նիկոլ Փաշինյան

Խմբագիր

Հրապարակվել է

Վերջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ակտիվորեն տարածում է լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ առկա են խախտումներ ՀՀ քաղաքացիների կողմից: Որոշ դեպքերում պարզվեց նաև, որ վարչապետի էջում հրապարակված տեսանյութերը և լուսանկարներն արվել են ավելի վաղ: Անդրադառնալով այս թեմային՝ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ցանկացած հրապարակում ահազանգ է, և եթե որևէ ահազանգ չի հաստատվում, շատ ավելի լավ, այդպիսով նաև ծառայում է իր նպատակին: Բայց ես ուզում եմ բերել մի օրինակ երբ մի կազմակերպության կողմից հերքվել էր մի ահազանգ, բայց երեկ՝ ուշ երեկոյան պարզվեց, որ նույնանուն կազակերպության կողմից կազմակերպվել է մի խայտառակ միջոցառում. բեմական համարներ են ցուցադրվել, որտեղ հրապարակվում է, որ այն միջոցառումը, որը հիմա տեղի է ունենում, արգելված է»:

Անդրադառնալով քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիությանը՝ վարչապետն ասաց. «Այս հարցը մենք քննարկել ենք անհատական տվյալների պաշտպանության գործակալության հետ և, ըստ էության, բոլոր այն քաղաքացիները, ովքեր իրենց լուսանկարները հրապարակել են հրապարակային նշանի ներքո, նրանք, ըստ էության, թույլատրել են այդպես վերհարապարկել իրենց լուսանկարները… : Մենք ամեն ինչ կանենք, որ այդ տվյալներ հնարավորինս պաշտպանվեն, բայց մյուս կողմից կա հանրային շահ, կա օրինականության շահ»:

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.