Connect with us

Լրահոս

Գավառում տեղի ունեցած դեպքերով հայտնի է մեկ տասնյակից ավելի նորատուսցիների ինքնություն. կան կալանավորվածներ

Խմբագիր

Հրապարակվել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը ու Գեղարքունիքի մարզի բնակիչ Արմեն Հայթյանը 2 ամսով կալանավորվել է:

Հայթյանը մեղադրվում է ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետով եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կայքի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների շնորհիվ հունիսի 1-ին պարզվել է Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 33-ամյա Վահե Ավետիսյանի, 31-ամյա Զոհրաբ Պարոնիկյանի սպանության, 30-ամյա Արմեն Հայթյանի, 39-ամյա Վարդան Դավոյանի, 28-ամյա Հրաչյա Հակոբյանի, 18-ամյա Արտյոմ Պետրոսյանի, 32-ամյա Սասուն Մելոյանի հրազենային վնասվածքներ ստանալու վերաբերյալ որոշ մանրամասներ:

Պարզվել է, որ Ռ. Հակոբյանը , Ա. Եղիազարյանը, Հ. Հակոբյանը եւ Վ. Ավետիսյանը ապօրինի կերպով ձեռք բերած, պահած եւ կրած, դեռեւս չպարզված հրազեններով, կողմնակիցների՝ Զ. Պարոնիկյանի, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչներ, 31-ամյա Արսեն Զոհրաբյանի, 32-ամյա Սասուն Մելոյանի, 18-ամյա Արտյոմ Պետրոսյանի, 27-ամյա Անտոն Կյուրեղյանի, 30-ամյա Արմեն Սարգսյանի, 22-ամյա Ժորա Հարությունյանի, 23-ամյա Խաչիկ Մանուկյանի, 20-ամյա Արտյոմ Մաթեւոսյանի, 23-ամյա Գեւորգ Դադիկյանի, 30-ամյա Ռազմիկ Հարությունյանի, 31-ամյա Հովհաննես Մկրտչյանի, 22-ամյա Արմեն Հարությունյանի, 20-ամյա Մերուժան Մկրտչյանի եւ դեռեւս ինքնությունները չպարզված անձանց հետ ապրիլի 28-ին, ժամը 17:00-ի սահմաններում Գավառ քաղաքի Ազատության փողոցում հանդիպել են Ա. Հայթյանին , Վ. Դավոյանին, Գավառի բնակիչ, 36-ամյա Սամվել Կոտոլկյանին եւ ինքնությունները դեռեւս չպարզված անձանց, որտեղ 2 կողմերի միջեւ տեղի է ունեցել մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգություն:

Պարզվել է, որ փոխհրազգության ընթացքում Ա. Հայթյանն իր մոտ եղած հրազենով, որը ձեռք է բերել ապօրինի եղանակով, սպանելու դիտավորությամբ կարճ տարածությունից կրակահերթ է արձակել նշված անձանց ուղղությամբ, ինչի հետեւանքով Զ. Պարոնիկյանն ու Վ. Ավետիսյանը ստացած բազմաթիվ հրազենային վնասվածքներից մահացել են, իսկ Հ. Հակոբյանը, Ա. Սարգսյանը, Ա. Պետրոսյանը եւ Ս. Մելոյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գավառի, ապա՝ Երեւանի տարբեր բժշկական կենտրոններ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ  մայիսի 2-ին Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի մի քանի քննիչներ, որոնց թվում են՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության եւ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչներ, միջնորդություններ էին ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը Գավառում 2 անձի սպանության եւ 4 անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ եւ գույքը ոչնչացնելով, զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ կասկածանքով ձերբակալվածների նկատմամբ, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի: Մի քանի դատավորներ դռնփակ դատական նիստեր անցկացնելուց ու խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել էին քննիչների միջնորդությունները եւ 15 կասկածյալներից 13-ը կալանավորվել են, 2-ն էլ՝ ազատ էին արձակվել՝ խափանման միջոց ընտրելով ստորագրությամբ բնակության վայրից չհեռանալը:

Կայքի տեղեկություններով, կալանավորվածներն էին՝ Նորատուս գյուղի բնակիչ, 28-ամյա Գարուն Ադամյանը, 38-ամյա Գարիկ Մնոյանը, Գավառ քաղաքի բնակիչ, 33-ամյա Ավետ Արեւշատյանը, Գավառ քաղաքի բնակիչ, 37-ամյա Էմին Կարապետյանը, 37-ամյա Խաչիկ Գոլեցյանը, Գավառ քաղաքի բնակիչ, 25-ամյա Հայկ Մխիկյանը, Գավառ քաղաքի բնակիչ, 43-ամյա Արմեն Հովհաննիսյանը, Գավառ քաղաքի բնակիչ, 26-ամյա Աշոտ Հովհաննիսյանը, Նորատուս գյուղի բնակիչներ Սիսակ Մելոյանը, Նարեկ Հովհաննիսյանը, Ռոման Ավետիսյանը, Սպարտակ Նադարյանը եւ Սիրակ Մելոյանը: Իսկ ստորագրությամբ ազատ էին արձակվել Գավառ քաղաքի բնակիչ, 30-ամյա Էրիկ Գոլեցյանը եւ Նորատուս գյուղի բնակիչ, 32-ամյա Խորեն Օհանյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հնարավոր է, այլ մարդիկ նույնպես ներգրավվեն նշված քրեական գործում, որոնց մեջ շոշափվում էր սպանված քննիչի եղբայրը:

Դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետի, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործերը միացվել էին մեկ վարույթում եւ նախաքննության կատարումը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր եւ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունների քննիչներից կազմված խումբը:

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.