Connect with us

Լրահոս

Վրաստանի սահմանը երկու անգամ հատել է մեկը, ով հնարավոր է աշխարհի ամենավտանգավոր տաս ահաբեկիչներից մեկն է

Խմբագիր

Հրապարակվել է

Թբիլիսիի «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը, հղում անելով գաղտնի աղբյուրին, այսօր հայտնել է, որ Վրաստանի սահմանը երկու անգամ՝ ապրիլին եւ մայիսին, հատել է Եմենի քաղաքացի, որը հնարավոր է, աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչների տասնյակում է, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Հեռուստաընկերության ցուցադրած սյուժեի համաձայն, այդ մարդը կարող է լինել Աբդուլահ Ահմեդ Աբդուլահը կամ Աբու Մուհամմեդ Ալ Մասրին՝ «Ալ Քաիդա»-ի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը։

ՀԴԲ-ում եւ Ինտերպոլում կան տվյալներ հետախուզման մեջ գտնվող Abdullah Abdullah Ahmed-ի մասին, որը 57 տարեկան է եւ Եգիպտոսի ու Եմենի քաղաքացիություն ունի։

ԱՄՆ «Արդարության համար պարգեւատրում» կառավարական ծրագր համաձայն, ահաբեկչի որոնումներին օգնելու համար հայտարարվել է 10 մլն դոլար պարգեւատրում։ 2015-ի սեպտեմբերին Աբդուլահը եւ «Ալ Քաիդա»-ի այլ ղեկավարներ ազատ էին արձակիվել Իրանի բանտից՝ իրանցի դիվանագետին վերադարձնելու դիմաց, որին «Ալ Քաիդա»-ն առեւանգել էր Եմենում։

«ՀԴԲ-ի եւ Ինտերպոլի պաշտոնական կայքերում նշվում է, որ նա «Ալ Քաիդա»-ի գործողությունների ամենահայտնի պլանավորողն է։ Նրա հատուկ նշաններից են շուրթի վրա սպին։ Այդ մարդը, հնարավոր է, աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչների տասնայակում է։ Նա այնքան ազդեցիկ է, որ նրա հարսանիքին ներկա է եղել Բեն Լադենը։ Վրաստան նա ժամանել է Մուբարաք ազգանունով»,- ասվում է հեռուստաընկերության սյուժեում։

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.