Connect with us

Լրահոս

Ի ՞նչ անեմ, երբ աշխարհը քո օծանելիքով է բուրում

Հռիփսիմե Կարապետյան

Հրապարակվել է

 

Դու բնավ նախորդից լավը չէիր..քեզ նման կլինի նաև հաջորդը..քո տարբերությունը միայն այն եղավ,որ ավելի խորը ձգեցիր մազերդ երակներիս մեջ..ավելի շատ սիրեցի,քան նախորդ անգամ..իսկ հաջորդին գուցե չկարողանամ..միշտ էլ սիրել եմ սուրճը դանդաղ խառնել.. Այսօր սուրճն եմ անշտապ խառնում..վաղը կխառնեմ մազերս, հետո..հետո գուցե կյանքը,աշխարհը, մարդկանց..կշփոթեմ օրերն ու քեզ, նախորդին, հաջորդին..ի՞նչ տարբերություն..դուք նույնն եք..ձեր գալն է նույնը..գնալը..ու գիտես`մի տեսակ հոգնել եմ նույնը կրկնելուց..(գոնե դու չգայիր..կամ չգնայիր..) Բարկացած եմ,այո’..երբ քեզ տեսնեմ,խորը հայացքով եմ նայելու կամ փորձելու եմ փախցնել այն,որ քեզ վատ չզգաս..դու ինձ չհասցրիր լավ ճանաչել..և կարիք էլ չկար..Չփորձեցիր..այլ դաջեցիր քո այդ

<< սկզբունքները>> ճակատիդ ու առաջ անցար, ճակատդ շա~տ նեղ էր ազատ լինելու համար.. ու վերջին պահին անգամ թույլ չտվեցիր`համբուրեմ այդ նեղ ճակատդ..
Անփութորեն մի կողմ դրեցի գդալը..սուրճը շրջանաձև պտտվում էր ու կենտրոնից գոլորշի էր բարձրանում..պտտվում էին նաև իմ աչքերը..միշտ էլ այդպես է լինում..գդալը էլ չկա,որ խառնի,,բայց ես դեռ ցավում եմ..
Չեմ ուզում`հանդիպենք, թեկուզ պատահաբար..դու սուրճ չես սիրում,իսկ ես չկարողացա քեզ համար թեյ պատրաստել..այդ օրից ի վեր երբեք թեյ չեմ խմել..ժամացույցը չեմ կապել աջ ձեռքիս..շուտ եմ քնում,որ կեսգիշերին արթուն չլինեմ..որքա~ն բան կա,որ քեզ է հիշեցնում..ինձ միայն այս դառը սուրճը մնաց,որը դու չէիր սիրում..չսիրեցիր երբեք ինձ էլ հիմա ու հետագայում..ուզում եմ անկեղծ լինել..իսկ գիտես`երբ եմ կիսաբաց շուրթերով նայում ցած, երբ կարևոր խոսքի եմ սպասում..որովհետև շունչս կտրվում է քեզ ունենալու կամ չունենալու մտքից..և այս դեքում քեզ գնալն է մնում..չէ’..ոչ թե գնալն այլ ցնդելը..ես կպտտվեմ..դու կցնդես ու այլևս այդ կողմ չեմ նայի..ԱՇԽԱՐՀԻՆ չեմ նայի..կնայեմ պատին` անկյուն կանգնած երեխայի պես..մի ոտքի վրա..բայց ոտքս փոխել չեմ կարողանա. Ես կաղ եմ..մի ոտքով վազում եմ օրերի խաչմերուկներով,փնտրում ոտնահետքերդ..մայթերը դատարկ են, սակայն երբ ներս եմ նայում,դու ծվարած ժպտում ես,ափիդ մեջ առնում ձեռքս, սիրում եմ ձայնդ,բայց հավիտյան ներս նայել չեմ կարող..դու էլ պիտի ներսից չքանաս..դե վե~ր կաց..ուշ է..գնա’ ցնորքիդ հետևից..մի’ պղծիր պատժի անկյունը..հերթը տեսնո ՞ւմ ես այնտեղ`դրսում..նրանք էլ պիտի գան, իրենցը բերեն և իմը տանեն..ինձ պիտի ո’րբ թողնեն..թողնեն անքեզ..անթեյ, անմայթ..գուցե մի օր էլ անսուրճ մնամ..թող համբուրեմ ճակատդ թեկուզ նկարից..համբուրեմ քո այդ հիմար սկզբունքը..Գի~ժս..ես լաց չեմ լինում..աչքիս մեջ թարթիչ ընկավ..թարթիչը քո անունն
ուներ..իսկ ի ՞նչ անեմ, երբ աշխարհն էլ քո օծանելիքով է բուրում..է~հ..ճակատդ նեղ էր..
Անշատպ խառնում եմ սառը սուրճը..հանում գդալը կտրուկ շարժումով.կարծես քեզ իմ սառն ու սև կյանքից եմ դուրս քաշում..անկշտորեն կուլ եմ տալիս չհալված սուրճի հատիկները..զզվում եմ դառնությունից ու գնում քնելու,քանի կեսգիշերը չի եկել..

Հեղինակ `Ա. Հ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.