Connect with us

Լրահոս

Երեւանում 52-ամյա տղամարդը քաղաքացիներին է ցուցադրել իր սեռական օրգանները. նա բերման է ենթարկվել

Խմբագիր

Հրապարակվել է

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանություն հատտկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Երեկ՝ մայիսի 22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ Հանրապետության հրապարակում ծառայություն իրականացնելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի խումբ քաղաքացիներ, որոնք հայտնել են, որ Հանրապետության հրապարակի մոտ մի քաղաքացի հասարակության նկատմամբ ցուցաբերում է անհարգալից վերաբերմունք՝ անցորդներին ցույց տալով իր սեռական օրգանները:

Կարմիր բերետները այդ քաղաքացուն հայտնաբերել են Նալբանդյան-Արամի փողոցների խաչմերուկում և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Պարզվել է, որ նա Երեւանի բնակիչ, 52-ամյա Արա Ե.-ն է, ով որոշ ժամանակ անց բաց է թողնվել:

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.