Connect with us

Առողջապահություն

Նոյեմբերյանում կորոնավիրուսով վարակվածների թվում կան երեխաներ

Խմբագիր

Հրապարակվել է

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում գրանցվել են կորոնավիրուսով վարակման  դեպքեր: Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 12-ի, կան նաև մանկահասակ երեխաներ: Տեղեկությունը մեզ հետ զրույցում  հաստատեց Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը։

«Այս պահին թեստի դրական պատասխանով մի քանի քաղաքացի կա, բայց հստակ թիվ նշել չեմ կարող: Նախ մի տղամարդու մոտ է հաստատվել, ապա նրա ընտանիքի և եղբոր ընտանիքի անդամների մոտ, քանի որ նույն տանն են բնակվում»,-փոխանցեց համայնքապետը:

Ճշտող հարցին, թե երեխաներ կան վարակվածների մեջ, նա պատասխանեց. «Ընտանիքներ են, երեխաներ էլ կան, այլ մանրամասներ չեմ կարող ասել»:

Աբազյանը նշեց, որ նախ մի տղամարդու մոտ է հաստատվել, ով այլ մարզերի կամ Երևանի հետ կապ չի ունեցել. «Առաջին վարակված տղամարդը մշտապես մեզ մոտ է բնակվել, այլ մարզերի հետ առնչություն չի ունեցել»:

Համայնքապետի խոսքով՝ ընտանիքների հետ կապ ունեցած մարդիկ մեկուսացված են:

 

 

 

 

 

 

 

 

 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.