Connect with us

Լրահոս

Մի հատ սխալը անում եք, հետո մի հատ էլ ձեր արած սխալի համար մարդկանց վրա մուննաթ եք գալիս. Գարեգին Միսկարյան

Խմբագիր

Հրապարակվել է

Հարգելի ՀՀ կառավարություն, հարգելի Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, հարգելի Alen Simonyan, հարգելի հյուրեր, քույրեր և եղբայրներ, մի արեք էդ պտտահողմերը (մաքուր հայերենով` կռուտիտ), ժողովուրդ, մի արեք։ Ուղղակի մի արեք, տպավորություն է ստեղծվում, որ դուք մարդկանց ակնհայտ ուզում եք էշի տեղ դնեք։ Մի արեք, թարս կապուտի հոտ է կախված երկնքում։ Ի՞նչ է նշանակում Ալենի խոսքը` մենք պիտի դիմակ կրեինք, շահարկումներից խուսափելու համար (բառացի չեմ հիշում), ոչ ընկեր, դուք պիտի դիմակ կրեինք, որովհետև դուք եք էդպես որոշել։ Դուք եք որոշել, որ Արցախը Հայաստան է և վերջ, և որ Հայաստանում բոլորը դիմակ պիտի կրեն։

 

Հիմա կամ.

ա) Արցախը էլ Հայաստան չի

կամ

բ) Դուք օրենքից վեր եք

կամ

գ) դուք մեղավոր չեք, քանզի չեք գիտակցում թե ինչ եք անում

 

Մի հատ սխալը անում եք, հետո մի հատ էլ ձեր արած սխալի համար մարդկանց վրա մուննաթ եք գալիս։

 

Միևնույնն է ասում եք, չէ՞. «պիտի դիմակ դնեինք»։ Եղբայր, որ պիտի դնեիք, Էլ իմաստը ո՞րն է, կանգնել տողատակերում ասել «հաչոցներից խուսափելու համար»։ Կարո՞ղ են չէ, մարդիկ էլ կանգնել ասել` Սիսի վրեն դնեիք (քանի որ Մասիսից եք սկսել նայել մարդկանց): Չէ, որ էդ մարդկանց ասածը էն է, որ դուք ձեր խոսքը, ձեր որոշումները չեք հարգում, ո՞նց եք ուրիշներից պահանջում կամ պահանջելու հարգել դրանք։

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.