Connect with us

Լրահոս

Միքայել Մինասյանին ու Արթուր Վանեցյանին միավորում է Փաշինյանից ձերբազատվելու նպատակը, բայց նրանք տապալվելու են. 1.am

Խմբագիր

Հրապարակվել է

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի թափ առնող ալիքին, Թվիթերի իր էջում առաջարկ է արել ստեղծել հակաճգնաժամային կառավարություն. «Վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական և սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։ Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը, համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից»,- գրել է Վանեցյանը։

Զարմանալի զուգադիպությամբ ճգնաժամից դուրս գալու առաջարկություններով մեկ օր առաջ հանդես եկավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ առաջարկելով քաղաքական մեծամասնությանը իր թիմի ներսից ընտրել նոր վարչապետ։

 

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Միքայել Մինասյանի հայտարարությունը կարելի է մի տեսության հետ համեմատել: «Երբ փորձում են գտնել ամենաուժեղ կետը թիմի մեջ ու այն հեռացնել, մնացածն ինքն իրեն կփլվի։ Ցանցակենտրոն պատերազմ՝ այսպիսի տերմինով է բնութագրվում երևույթը, ինչը նշանակում է, որ ցանցն ունի կենտրոն, այն հեռացնելուց հետո մյուս հատվածներն իրենք իրենց փլվում են։ Այնուամենայնիվ, մեր քաղաքական իրականությունը շատ հեռու է Մինասյանի նկարագրած իրավիճակից, որի արդյունքում կարող է իշխող թիմը գնալ այդպիսի քայլի։ Չմոռանանք մի կարևոր հանգամանք՝ իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուրը Նիկոլ Փաշինյանն է, ու նրան հեռացնելուց հետո իշխանության մնացած հատվածն ինքը կփորի իր գերեզմանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

 

 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.