Connect with us

Առողջապահություն

Մանկապարտեզի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով

Խմբագիր

Հրապարակվել է

Երևանի թիվ 49 մանկապարտեզն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասվում էր. «Համացանցում լուր տարածվեց, որ Երևանի «հ. 49 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը չի վերաբացվել աշխատակիցներից մեկի ջերմություն ունենալու պատճառով, և բոլոր աշխատակիցները կորոնավիրուսի թեստ են հանձնել։ Այն, որ աշխատակիցներից մեկը ջերմել է և թեստ է հանձնել, համապատասխանում է իրականությանը, սակայն ոչ մի աշխատակից չի թեստավորվել, քանի որ ոչ մեկը չի ունեցել ինքնազգացողության վատացում։ Հուսանք, որ հանձնված թեստի արդյունքը կլինի բացասական, և մենք կանցնենք մեր բնականոն աշխատանքին»:

 

Այսօր արդեն հաստատվել է մանկապարտեզի տեխնիկական անձնակազմի անդամներից մեկի կորոնավիրուսով վարակված լինելը:  Տեղեկատվությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Հարցին, թե արդյոք աշխատակիցը շփվել է երեխաների հետ, նա պատասխանել է, որ մանկապարտեզը մարտից չի աշխատել։

 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.