Connect with us

Առողջապահություն

Կորոնավիրուսի դեպքերի շատանալու դեպքում, հնարավոր է, ծանր ու անհույս հիվանդներին բուժօգնություն չցուցաբերվի

Խմբագիր

Հրապարակվել է

Եթե կորոնավիրուսով հիվանդների թիվը Հայաստանում շարունակի աճել, ապա կկիրառվի խորը սորտավորման սկզբունքը, այսինքն՝ ծանր ու անհույս հիվանդներին բուժօգնություն չի ցուցաբերվի: Այս մասին Հանրային խորհրդի անդամների հարցերին պատասխանելիս ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Խորը սորտավարման հնարավոր է գնանք: Այդ խորը սորտավորումը նաև պատերազմի ժամանակ է արվում, երբ այն պացիենտներին են վերցնում բուժման, որոնք շանս ունեն փրկվելու: Եվ չի բացառվում, որ նույնիսկ այս տեմպերի պահպանման ժամանակ մենք մոտ օրերս դրան գնանք: Բայց ամեն ինչ անում ենք, որ դրան չգնանք: Այն տարբերակով, եթե այսօրվանից նոր հիվանդ չունենանք, արդյոք ունեցած հիվանդները մեզ կբերե՞ն խորը սորտավորման, չեմ կարծում, որովհետև բոլոր հիվանդներն ստանում են բուժօգնություն, որպեսզի նրանց վիճակը չծանրանա: Դա մեզ բավական լավ հաջողվում է, մենք իրականում սկզբում գիտենք, թե ով է ծանր դառնալու, նրանք մեր տարեց մարդիկ են, խրոնիկական հիվանդություն ունեցող քաղաքացիներն են և ուշացած դեպքերը: Մենք դժբախտաբար հիմա էլ ունենում ենք ուշացած դեպքեր, որ, օրինակ, քաղաքացին դիմում է այնպիսի վիճակում, որ նրան մեկ օր կարողանում ենք ինչ-որ բան անել և չենք կարողանում փրկել: Դրա համար չեմ կարծում, որ եթե թիվը մնա այսպես, ապա խորը սորտավորման կարիք կունենանք: Դրա կարիքը կլինի թվի աճի ժամանակ»,- ասաց նախարարը:

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.