Connect with us

Լրահոս

«Ես դիմելու եմ իմ մարտական ընկերներին, այսպես անհնար է շարունակել». Պավլիկ Մանուկյանն ուղիղ եթերում էր

Խմբագիր

Հրապարակվել է

Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմել է քաղաքացիներին՝ պնդելով, որ այժմյան իշխանությունները հիմա պիղծ օրենքեր են անցկացնում համաճարակի անվան տակ:
«Այս վիրուսները կանցնեն, բա տակն ի՞նչ է մնալու, դուք ինչպե՞ս եք ներկայանալու մեր, ձեր սերունդներին, մտածե՞լ եք այդ մասին: Ես մոտակա ժամանակներս դիմելու եմ իմ մարտական ընկերներին, այսպես շարունակել անհնար է: Ինչպես այն ժամանակ պարտադիր բռնում էին գաղթի ճամփեն, հիմա էլ դիմակահանդեսին են համատարած մասնակցում, չե՞ք տեսնում` ձեզ ուղղակի ծաղրում են, իրենց խնջույքները չե՞ք տեսնում, այնտեղ սոցիալական ապահովության սահմաններ չե՞ն պահանջում:

Հայաստանում իշխանաթաղում է գնում և մեծ շքերթով, դուք չե՞ք տեսնում, որ սրանք հայ ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեն, եթե չասեմ, որ նրանց ոխերիմ թշնամին են: Առավոտն էլ ճիշտ հակառակն է ասում, արդեն մոռանում է, թե ինչ է ասել»,- նշել է ազատամարտիկը:

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.