Connect with us

Լրահոս

Դաղստանում հատուկ ծառայությունները ոչնչացրել են վեց հանցագործի ահաբեկչություն նախապատրաստելու փաստով

Խմբագիր

Հրապարակվել է

Դաղստանում հատուկ ծառայությունները ոչնչացրել են վեց հանցագործի, որոնք նախապատրաստում էին հարձակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հայտարարությունը:

Երկրում հակաահաբեկչական ռեժիմի շրջանակում ստացվել են տեղեկություններ, որ զինված ահաբեկիչները թաքնվում են Հոքսուվ գյուղի մերձակայքում գտնվող անտառում:

Բերման փորձի ժամանակ նրանք բացել են կրակ հրացաններից եւ կիրառել նռնակներ:

«Պատասխան կրակի միջոցով հանցագործները չեզոքացվել են»,-ասվում է վարչության հաղորդագրության մեջ:

Գործողության ժամանակ հատուկջակատայիններից մեկը ստացել է վիրավորում, խաղաղ բնակիչների շրջանում տուժածներ չկան:

Բախման կետում հայտնաբերվել է զենք եւ զինամթերք:

«Առկա տեղեկություններով՝ ոչնչացված ահաբեկիչները կապված էին ԻՊ միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ եւ պլանավորում էին կատարել մի շարք ահաբեկչական բնույթի հանցագործություններ՝ հարձակում իրավապահ մարմինների եւ կրոնական գործիչների վրա, ինչպես նաեւ ձեռնարկատերերից դրամական միջոցների շորթում ահաբեկչական գործունեության ապահովման համար»:

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.