Connect with us

Լրահոս

#Ան_Րիա_շարքից…🌸 Թադևոս Ծպնեցյան

Խմբագիր

Հրապարակվել է

Էլ չգնա՜ս…

արի նստենք դեմ֊դիմաց ու լռության մոխրացած տողատակերում նկատելի լինի մեր ժպիտները միայն, սուզվեմ բիբերիդ խորքերում ու շաղվեմ հոգուդ լույսին…

 

Ինձ հետ մնա՜…

թող շնչիդ հետ անցնեմ արյանդ հուն ու տարածվեմ կոպերիդ տակ, որ երբ փակես աչուկներդ ժպիտ տամ քեզ, որ երբ բացես ջինջ աչքերդ ջերմանամ ես…

 

Չփոխվես դու՜…

ապրիր ուրախ, առանց տխրության այցելությունների ու թող ներսումդ մղվող բոլոր պատերազմներում հաղթի այն ԵՍ֊դ ով առաջինն է նպատակասլացությամբ ու երջանիկ լինելու կարողությամբ…

 

Վստահիր ի՜նձ…

թող իմ լինելը քո կյանքում, որքան էլ “փոքր” ու “աննշան” է, նույնչափ հույսի և լույսի աղբյուր լինի։

Ուզում եմ ներսումս ծվարած անսահման գույներից քո հոգու կտավին բաժին հանեմ ու ամենաշատը կարմիրը` քո հոգու գույնը (մեր գույնը)…

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.