Connect with us

Լրահոս

Գողացել են «Արարատ-73» արձանախմբի վերևի շարքի ֆուտբոլիստների արձանները

Խմբագիր

Հրապարակվել է

Հրազդան մարզադաշտի հարևանությամբ գտնվող «Արարատ-73»-ին նվիրված արձանախումբից արձաններ են պակասել։ Արձանախմբի վերևի շարքի ֆուտբոլիստների արձանները թվով 4 արձան բացակայում է։

ArmDaily.am-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց. «Ոստիկանության Մալաթիայի բաժնում տեղեկություն է ստացվել, արձանաշարից արձան է պակասում: Նախապատրաստվում են նյութեր»։

Նշենք, որ արձանախումբը ստեղծվել է «Արարատ-73»-ի հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ: «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների և մարզիչների կիսանդրիներով հուշարձանը տեղադրվել է «Հրազդան» մարզադաշտի կից հրապարակում: Տեղադրվել է 2016 թվականի հոկտեմբերի 10-ին։

 

 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.