Connect with us

Լրահոս

Ֆրանսիական «Լադանիվա» խմբի վոկալիստ Ժակլինը մոր հետ «Սարի աղջիկն» է երգում. տեսանյութ

Խմբագիր

Հրապարակվել է

Գեղեցկադեմ հայուհին բացահայտեց, որ ոչ միայն ինքը հրաշք ձայն ունի, այլև մայրը։ Ինչպես ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում։

Ֆրանսիական «Լադանիվա» խմբի միակ հայ մասնակիցը՝ վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը, մոր հետ «Սարի աղջիկ» երգն է կատարել։ Տեսանյութը Ժակլինը հրապարակել է իր Facebook-յան  էջում։ Պարզվում է` երգչու մայրը ևս հրաշալի ձայն ունի։ Այսինքն` տաղանդը գեներով է փոխանցվել։ Նա ոչ միայն հրաշալի երգում է, այլև  իրեն չի կորցնում, երբ Ժակլինը երգի բառերը շփոթում է։

«Այսօր մայրիկիս խնդրեցի ինձ օգնի, միասին երգենք, իսկ նա այնքան քաղցր ձայնով երգեց»,-տեսանյութին կից գրել է Ժակլինը։

Ավելի վաղ 24-ամյա Ժակլին Բաղդասարյանը բոլորին հիացրեց իր հեղինակած «Վայ աման» երգով։ Ֆրանսիայի Լիլ քաղաքի կոնսերվատորիայի վերջին կուրսի ուսանողուհին ֆրանսիացի ընկերոջ հետ ստեղծել է «ԼադաՆիվա» խումբը, որ համախմբել է երաժիշտներ Ֆրանսիայից, Մարոկկոյից, Թունիսից։ Ստեղծագործում են «Musiques du monde»՝ էթնիկ երաժշտության ժանրում։

Ժակլինը ծնվել է Հայաստանի Եղեգնաձոր քաղաքում։ Ունի ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն կատարումներ, բայց ամենից ազատ իրեն զգում է, երբ հայերեն է երգում։  Վերջին անգամ Հայաստանում եղել է 5 տարի առաջ։ Հույս ունի, որ առաջիկայում համերգ կունենա նաև իր տաք հայրենիքում։

Նշենք, որ «Լադանիվա» խումբն արդեն հայերեն երկու տեսահոլովակ ունի` «Վայ ամանն» ու «Բինգյոլի երգը»։

 

 

 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.