Connect with us

Լրահոս

Հայ եմ, 3000 տարեկան․ Գալուստյանը հոլովակ է հրապարակել՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

Խմբագիր

Հրապարակվել է

Հայտնի շոումեն, կատարկերգու Միխայիլ Գալուստյանն Instagram-ում հրապարակում է արել ի հիշատակ 1915թ.-ի Հայոց ցեղասպանության…

Опубликовано Asekose Пятница, 24 апреля 2020 г.

 

Հայտնի շոումեն, կատարկերգու Միխայիլ Գալուստյանն Instagram-ում հրապարակում է արել` ի հիշատակ 1915թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի։ «Բարեւ։ Թույլ տուր ներկայանալ։ Ես հայ եմ։ Ես 3000 տարեկան եմ»,- գրել է նա՝ տեսահոլովակ հրապարակելով, որի հեղինակը ռեժիսոր Սարիկ Անդրեսայանն է։

Տեսանյութին արձագանքել են շատ հետեւորդներ, որոնք իրենց աջակցությունն են հայտնել հայերին` «Սգում եմ հայ ազգի հետ…», «Շնորհակալություն տեսանյութի համար։ Արցունքների է հասցնում…», «Շնորհակալ եմ այս տեղեկատվական եւ մեր ժողովրդի էությունն արտացոլող հոլովակի համար…»:

Հայաստանի պատմության, մշակույթի եւ հայերի մասին իր կարճամետրաժ հոլովակով կիսվել է նաեւ Սարիկ Անդրեասյանը, որը գրել է. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայի համար ապրիլի 24-ը շատ նշանակալից օր է։ Սա մեր նախնիների մասին վշտի ու հիշատակի օր է, որոնք բնաջնջվել են 105 տարի առաջ Օմսանյան Կայսրության տարածքում։ Ես ու իմ թիմը ցանկանում ենք, որ այս դիմումն անհրաժեշտռ տարածման եւ ուշադրության արժանանա ոչ միայն հայերին, այլեւ նրանց համար, ովքեր կարծում ենք, որ ազգային կամ որեւէ այլ հողի վրա բնաջնջումը հանցագործություն է մարդու ու մարդկության դեմ»։

 

 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.