Connect with us

Լրահոս

…Կյանքը այստեղ է, որտեղ թքում են Իմ հայացքի մեջ, մինչ արտասվում եմ…

Վարսենիկ Հարությունյան

Հրապարակվել է

Կյանքը այստեղ է, ուր ուշանում եմ,

Ուր նախաճաշել երբեք չեմ հասցնում,

Ուր չեմ տեսնում, որ արդեն գարուն է

Ուր ժամանակին չեմ անդրադարձվում:

 

Կյանքը այստեղ է, ուր ինձ լքում են,

Լքում են ներսից,մինչ ես սպասում եմ,

Կյանքը այստեղ է, որտեղ թքում են

Իմ հայացքի մեջ, մինչ արտասվում եմ:

 

Կյանքը այստեղ է, այս պատերի մեջ,

Այս անզորության կաղապարներում,

Ուր տառապանքը թվում է անվերջ,

Ուր պատրանքներ են իմ շուրջը պարում:

 

Ես երբեք մեռնել չեմ կարողացել,

Բայց գիտեմ` մի օր կավարտվի խաղը,

Ու եթե այսօր ինձ չես մոռացել,

Ընկե’ր իմ, փորձի’ր մոռանալ վաղը…

 

Ծով alizé

#ԵրեքՔաղաք

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.