Connect with us

Լրահոս

Պարետի թղթի բացակայության համար ոստիկանները ծեծել են հոր ու որդու. նոր մանրամասներ

Խմբագիր

Հրապարակվել է

Արդեն տեղեկացրել ենք, որ Սիսիանում ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարն, ըստ քաղաքացիների մեղադրանքների, բռնություն է կիրառել։ 3 քաղաքացու է ծեծել, նրանցից մեկը Սիսիանի ավագանու անդամ է, մյուսը 1952 թ. ծնված քաղաքացի է։ Ծեծվածները հոսպիտալում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը։

ՄԻՊ իրավապաշտպան ՀԿ հիմնադիր Յուրա Ավայանն այս առիթով հայտնել է հետևյալը.

«Հանդիսանալով մարդու իրավունքների պաշտպան իրավապաշտպան հասարակական կազմակերպոթյան հիմնադիր՝ հայտնում եմ, որ այսօր 07.04.2020 թվականին Սիսիան քաղաքի բնակչի կողմից ահազանգ է եղել առ այն, որ Սիսիանի ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են վերջինիս, պահանջել են պարետի որոշմամբ սահմանված համապատախան թերթիկը, այդ ընթացքում այլ քաղաքացիների նույնպես դիմել են նման պահանջով, և վերջինս հեռացել է այդ վայրից՝ գնալով իր գրասենյակ: Կարճ ժամանակ անց ոստիկանության աշխատակիցները մոտեցել են տվյալ քաղաքացուն և սկսել են ծեծել: Բացի նրանից ծեծի են ենթարկել վերջինիս հորը, այս պահին վերջիններս գտնվում են հիվանդանցում: Հարկ եմ համարում անդրադառնալ, որ դեպքի վայրում ականատես է եղել և նկարահանել է կատարվածը: Ոստիկանության աշխատակիցները նկատելով վերցրել են ձեռքից հեռախոսը, ջնջել նկարվածը և հետ վերադարձրել հեռախոսը: Այս պահին կազմակերպության մյուս հիմնադիրն ուղևորվում է Սիսիան՝ պարզելու դեպքի մանրամասները»:

Տեսանյութը՝ փաստաբան Լուսինե Զեյնալյանի ֆեյսբուքյան էջից։

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.