Connect with us

Լրահոս

Մեսին կհեռանա «Բարսելոնա»-ից, եթե կատալոնական ակումբը չվերադարձնի Նեյմարին

Խմբագիր

Հրապարակվել է

Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարող է հեռանալ ակումբից, եթե թիմը նորից ձեռք չբերի Նեյմարին:

Այս մասին գրում է El Confidencial-ն: Մեսին մտադրվել է ամռանը հեռանալ կատալոնական ակումբից, անկախ նրանից, որ նրա գործող պայմանագիրը թիմի հետ լրանում է 2021 թվականին: Նա պատրաստ է միտքը փոխել, եթե «Բարսելոնա»-ն հետ վերադարձնի բրազիլացի հարձակվող Նեյմարին:

Բրազիլացին «Բարսելոնա»-ից հեռացավ 2017 թվականին և միացավ ֆրանսիական ՊՍԺ-ին:

Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնա»-ի կազմում Մեսին մասնակցել է ընդհանուր առմամբ 31 խաղի և դարձել է 26 գոլի հեղինակ:

 

 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.