Connect with us

Լրահոս

Հարգելի Մայր աթոռ և հոգևորականներ. Ստյոպա Սաֆարյան

Խմբագիր

Հրապարակվել է

Հարգելի Մայր աթոռ և հոգևորականներ,

Միթե՞ հնարավոր չէր պատարագն անել հոգևոր դասով ու այն հեռարձակել հեռուստաընկերություններով։ Ոչ մեկ չէր ասում չեղարկեք պատարագը, այլ ասում էին՝ պատարագը

մատուցեք և այն հեռարձակեք հեռուստաընկերություններով, թող մարդիկ այդ կերպ հաղորդակից լինեին առ Աստված ձեր/իրենց աղոթքին։

Ի վերջո՝ Շողակաթ հեռուստաընկերությունն ինչո՞ւ է տրվել Հայ առաքելական եկեղեցուն․ նաև՝ նման դեպքերի համար։ Կապուղի էլ ունեիք, թեպետ վստահ եմ, որ բազում հեռուստաընկերություններ, առաջին հերթին՝ Հանրային հեռուստաընկերությունը, պարտավորված կզգային իրենք էլ դա հեռարձակեին։

Եթե Հայաստանում արձանագրված վարակակիրների կեսը կապ չունենային Էջմիածնի նշանադրության ու այդ քաղաքի հետ, ասել է թե՝ այս պահին Էջմիածինը չլիներ օջախներից մեկը, թերևս մտահոգություններն այսպիսին չլինեին․․․ Կարելի էր մի փոքր համբերել, որպեսզի հասկանայինքն՝ արդյո՞ք ամբողջ Էջմիածին քաղաքում օջախը լոկալիզացված ու մեկուսացված է, իսկ իրավիճակը՝ ստաբիլ և կառավարելի․․․․ Դրանից հետո շարունակեիք կրոնական ծեսերը․․․

Աստված տա այս ամենը որևէ կերպ չընդլայնի համավարակի օջախը։ Բայց ինքնին հիասթափեցնող էր եկեղեցու համառությունը։

Տեղեկացնեմ, որ նկարը Էջմիածնից չէ, այլ Երևանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, բայց Էջմիածնում նույնպես մատուցվել է, ինչպես հաղորդում են։

Ստյոպա Սաֆարյան

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.