Connect with us

Լրահոս

Վրացական բանկերը երեք ամսով հետաձգում են վարկերի մարումը 

Խմբագիր

Հրապարակվել է

Վրաստանի խոշորագույն բանկերը՝ Bank of Georgia-ն (Սաքարթվելոս բանկը) և TBC-ն, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, օգտատերերին եռամսյա արտոնություն են սահմանում: Մասնավորապես «Սաքարթվելոս բանկը» հայտարարություն է տարածել, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հավաքատեղիներում մարդկանց քանակի նվազեցման նպատակով բանկը եռամսյա արտոնություն է տալիս ֆիզիկական անձանց: Այսօրվանից, երեք ամսվա ընթացքում օգտատերերը, ովքեր պետք է վճարեին վարկը, հնարավորություն կունենան մինչև մայիս ներառյալ հետաձգել ամենամսյա վճարը: Վարկերի վճարումը 3 ամսով հետաձգել է նաև TBC բանկը, որը առաջարկում է եռամսյա արտոնյալ ժամկետ՝ բոլոր ֆիզիկական անձանց, միկրո, փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև զբոսաշրջության, սննդի և արդյունաբերության այլ ոլորտների վարկառուներին:

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.