Connect with us

Լրահոս

20 հետաքրքիր փաստեր «Հարրի Փոթեր» վիպաշարի և պատմող ֆիլմերի մասին.

Խմբագիր

Հրապարակվել է

20 հետաքրքիր փաստեր «Հարրի Փոթեր» վիպաշարի և պատմող ֆիլմերի մասին.

1) «Հարրի Փոթեր» վիպաշարի ամենատպավորիչ փաստն այն է, որ Ջոան Ռոուլինգն ամենաառաջին մարդն է, որ միլիարդատեր է դարձել գրքեր գրելու շնորհիվ:

2) Հոգվարթս դպրոցի կարգախոսն է «Draco dormiens nunquam titillandus» որը նշանակում է, «Երբեք մի արթնացրու քնած դրակոնին»:

Image result for гарри поттер
3) Երբ «Հարի Փոթերն ու Ազկաբանի բանտարկյալը» հրատարակվեց, հրատարակիչ կազմակերպությունը խնդրեց գրախանութներին չվաճառել այն՝ մինչև արձակուրդների սկսվելը, որպեսզի աշակերտները դասերը չթողնեն:

4) 2003 թվականին «Muggle» բառն ընդգրկվել է Օքսֆորդի անգլերեն բառարանում: Այն նշանակում է կախարդանքի չտիրապետող, հասարակ մարդ:

5) Էդինբուրգի «Greyfriars Kirk» եկեղեցու բակում 3 շիրմաքար կա Թոմաս Ռիդլի, Ուիլյամ ՄաքԳոնագալ ու Էլիզաբեթ Մուդի անուններով, ու ասում են՝ Ռոուլինգն այդտեղից է վերցրել իր այդ 3 հերոսների անունները:

6) Փոփ արքա Մայքլ Ջեքսոնը ցանկացել է մյուզիքլ ստեղծել «Հարի Փոթեր» վիպաշարի հիման վրա, բայց Ջոան Ռոուլինգը մերժել է այդ առաջարկը:

Image result for гарри поттер
7) Ի սկզբանե որոշված էր եղել, որ Հարրի Փոթերի աչքերի գույնը կանաչ է լինելու, սակայն կանաչ լինազների անհարմարավետության և ալերգիա առաջացնելու պատճառով Դենիել Ռեդքլիֆը հանդես եկավ առանց լինզաների՝ իր կապույտ բնական աչքերով:

8) Որպեսզի հսկայական սարդ Արագոգի կերպարը ստեղծվեր, անհրաժեշտ են եղել մոտ 100 մարդիկ:

9) Իր դերասանական մեծ տաղանդի շնորհիվ Էմմա Ուոթսոնը ֆիլմի միակ դերակատարն էր, ում գրեթե բոլոր տեսարանները նկարահանվում էին ընդամենը 1 անգամից:

10) «Փիլիսոփայական քարի» նկարահանումները սկսելուց առաջ Ռոուլինգը զգուշացրել էր պրոդյուսերներին, որ դերասանական անձնակազմում բոլորը Մեծ Բրիտանիայից պետք է լինեն, հակառակ դեպքում ֆիլմը չի նկարահանվի: Պրոդյուսերները ջանք չխնայեցին հրաշալի դերասաններ գտնելու համար: Այսպիսով՝ ֆիլմում խաղում էին Հելենա Բոնեմ Կարտերը, Հարի Օլդմանը, Ալան Ռիքմանը, Ջեյսոն Այզեքսը և շատ ուրիշներ: Այլ ազգությունների դերասաններ եղել են միայն «Ազկաբանի բանտարկյալը» մասում:

11) Ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմել է 1.155.000.000$ , իսկ շահույթը՝ 7.725.000.000$

12) Կախարդանքների դպրոցի մոդելը ստեղծել են 88 նկարիչներ: Դեկորացիայի գաղափարի հեղինակ, դիզայներ Ստյուարտ Քրեյգը պարգևատրվել է Բրիտանական կինոյի ակադեմիայի մրցանակով:

13) «Վոլդեմորտ» բառը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «պայքար` մահվան դեմ»:

14) 11-ամյա Հերմիոնան իր մեջ ամփոփում է Ջոան Ռոուլինգի բնավորության գծերը: Իրականում, հեղինակը ստեղծել է աղջկա կերպարը՝ հիմնվելով իր ապրելակերպի և բնավորության վրա:

15) Հարրի Փոթերի հայտնի սպին նկարահանումների ժամանակ նկարվել է մոտ 6000 անգամ: Ի սկզբանե որոշված էր, որ սպին լինելու է ոչ թե աջ աչքի վերևում, այլ հոնքերի արանքում:

16) «Հարրի Փոթեր» ֆիլմաշարում 250-ից ավելի կենդանի է պետք եկել, 250.000-ից ավելի հագուստ ու մոտ 600 դպրոցական համազգեստ:

17) Վոլդեմորդի դերի համար առաջարկ էր արվել նաև Ռոուեն Ադքինսոնին (նույն ինքը՝ պարոն Բինը), սակայն դերասանը մերժել էր առաջարկը:

18) Ֆիլմաշարի ողջ ընթացքում Դենիել Ռեդքլիֆը 160-ից ավելի ակնոց է փոխել ու մոտավերապես 80 կախարդական փայտիկ:

19) Մանուկ Թոմ Ռեդլի դերը մարմնավորող դերասանն իրականում Վոլդեմորդի կերպարը մարմնավորող դերասանի զարմիկն է:

20) Ողջ ֆիլմաշարի ավարտից հետո Դենիել Ռեդքլիֆն իր հետ է վերցրել Հարի Փոթերի առաջին ու վերջին անգամ օգտագործված ակնոցները, Ալան Ռիքմանը՝ Սնեյփի կախարդական փայտիկը, իսկ Էմմա Ուաթսոնը՝ Հերմայոնիի թիկնոցը, կախարդական փայտիկն ու ժամանակը ետ տալու սարքը:

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.