Connect with us

Լրահոս

Ուկրաինայի Բերդյանսկ քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել

Խմբագիր

Հրապարակվել է

Ուկրաինայի քաղաք Բերդյանսկի (Զապորոժյեի մարզ) հայերի միության ներկայացուցիչները Ազմոլ միկրոշրջանում հայկական խաչքար են տեղադրել։

Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը հայտնել է, որ սա արդեն չորրորդ տեղադրված խաչքարն է Զապորոժյեի մարզում։ Երկու խաչքարեր գտնվում են Զապորոժյեի հայկական եկեղեցու մոտ, մեկը Մելիտոպոլում եւ չորրորդը երեկ տեղադրվել է Բերդյանսկում։

Տարածաշրջանային ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ հուշարձանի մոտ ծրագրվում է բարեկարգել տարածքը եւ ճեմուղին։ Ապագայում ծրագրվում է այդ տեղում վանք կառուցել։

2015 թվականից Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ երկրում տեղադրվել է 20 խաչքար։ Ուկրաինայի Սոֆիա Կիեւսկայայի հնագույն տաճարի ցուցանմուշներին եւս ավելացել է հայկական խաչքար, որը նվիրված է Կիևյան Ռուսիայի մկրտիչ Սուրբ Վլադիմիրին եւ Աննա Բյուզանդացուն՝ որպես հայ եւ ուկրաինացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության խորհրդանիշ։

Անցյալ տարի Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ խաչքարեր են տեղադրվել նաեւ Հայաստանում։

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.