Connect with us

Լրահոս

«Երբ հայերեն եմ երգում, ես ազատ եմ». Հայուհի Ժակլինի «Վայ աման»-ը ցնցեց համացանցը

Խմբագիր

Հրապարակվել է

«Երբ հայերեն եմ երգում, ես ազատ եմ». Հայուհի Ժակլինի «Վայ աման»-ը ցնցեց համացանցը

24-ամյա Ժակլին Բաղդասարյանը օրեր առաջ ցնցեց համացանցը իր հեղինակած «Վայ աման» երգով։ Ֆրանսիայի Լիլ քաղաքի կոնսերվատորիայի վերջին կուրսի ուսանողուհին ֆրանսիացի ընկերոջ հետ ստեղծել է «ԼադաՆիվա» խումբը, որ համախմբել է երաժիշտներ Ֆրանսիայից, Մարոկկոյից, Թունիսից։ Ստեղծագործում են «Musiques le monde»՝ էթնիկ երաժշտության ժանրում։

Ֆրանսիայի ցուրտ հյուսիսը հայկական էթնիկ մեղեդիներով ջերմացնող Ժակլինը ծնվել է Հայաստանի Եղեգնաձոր քաղաքում։ Ունի ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն կատարումներ, բայց ամենից ազատ իրեն զգում է, երբ հայերեն է երգում։ «Ես ես եմ, երբ հայերեն եմ երգում»,-ասում է նա։ Վերջին անգամ Հայաստանում եղել է 5 տարի առաջ։ Հույս ունի, որ առաջիկայում համերգ կունենա նաև իր տաք հայրենիքում։

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.