Connect with us

Լրահոս

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ քարտուղարին. անդրադարձել են նաև ԼՂ հիմնահարցին

Խմբագիր

Հրապարակվել է

Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ԼՂ հիմնահարցի խաղաղ գործընթացում Արցախի իշխանությունների ուղիղ ներգրավվածության կարևորությունը։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:

«Մնացականյանը և Գրեմինգերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին և այս շրջանակում տեղի ունեցած վերջին հանդիպումներին: Մնացականյանն ընդգծել է խաղաղ գործընթացում Արցախի իշխանությունների ուղիղ ներգրավվածության կարևորությունը, հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են Արցախի անվտանգությանը և կարգավիճակին»,–հայտնում է ԱԳՆ–ն։

Երկուստեք ընդգծվել է խաղաղությանը նպաստող միջավայրի ամրապնդման, և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն ուղղված հաջորդական քայլերի և այս շրջանակում ԵԱՀԿ դերակատարման կարևորությունը։

Բացի այդ, Մնացականյանն ասել է նաև, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ գործադիր մարմինների հետ հաստատված արդյունավետ գործընկերության ամրապնդումը և ընդլայնումը՝ թիրախային նորանոր ծրագրերի և նախաձեռնությունների խթանման միջոցով; Այս տեսակետից քննարկվել են «Հայաստանի հետ համագործակցության» ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում համագործակցությունը և այն առավել արդյունավետ դարձնելու ուղիները։

 

 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.