Connect with us

Լրահոս

Օրբելյանը շահարկում է Աննա Հակոբյանի անունը

Խմբագիր

Հրապարակվել է

Արդեն երրորդ օրն է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի արտիստները բողոքի ակցիաներ են կազմակերպում թատրոնի տնօրինության դեմ: Պատճառը դեռ նախորդ տարվանից տնօրինության կողմից խոստացված հոնորարն էր, որը նախատեսված էր «Բյուրեղապակյա դղյակը» կոմերցիոն բալետային ներկայացման համար: Սակայն տարատեսակ պատճառաբանություններով այդպես էլ չի վճարվել խոստացված հոնորարը արտիստներին: Երեք օր ընթացող բողոքի ակցիաների շրջանակներում երաժիշտները միահամուռ ներկայացրել են իրենց պահանջը, որ սիրով կաշխատեն, կմասնակցեն թատրոնի բոլոր փորձերին, ներկայացումներին, բացառությամբ վերոնշյալ ներկայացումից: Թատրոնի տնօրենի պաշտոնում վերանշանակված տնօրեն մաեստրո Կ. Օրբելյանը տարբեր պատճառաբանություններով խուսափում է վճարել արտիստներին: Իսկ վերջիններս էլ միաձայն կայացրել են իրենց որոշումը: Օրբելյանը անզորությունից դրդված այսօրվա ժողովի ժամանակ փորձել է նույնիսկ անհիմն շահարկել առաջին տիկին Աննա Հակոբյանի և նրա ղեկավարած հիմնադրամի անունը, ասելով, որ մոտական «Բյուրեղապակյա դղյակը» ներկայացումը կրելու է բարեգործական բնույթ և ողջ հասույթը տրամադրվելու է հիմնադրամին: Երաժիշտներն էլ հայտնել են, որ բարեգործական նպատակով սիրով կմասնակցեն թատրոնի խաղացանկային ցանկացած ներկայացման, բացի «Բյուրեղապակյա դղյակը» բալետային բեմադրությունից: Ավելին՝ նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է սեփական գրպանից հանուն մանկատան երեխաների գումար նվիրաբերել:
Արդյո՞ք Աննա Հակոբյանը տեղյակ է այս ամենի մասին և մինչև ե՞րբ է Օրբելյանը շարունակելու շահարկել առաջին տիկնանց անունները սեփական շահերի համար:

Նվագախմբի երաժիշտ, Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի տնօրեն` Շմավոն Գրիգորյան

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.