Connect with us

Լրահոս

«Մեր քաղաքական դաշտի պայքարը վաղուց հատել է կոռեկտության բոլոր սահմանները»․ Վահրամ Թոքմաջյան

Խմբագիր

Հրապարակվել է

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մինչ այս կարճ տեքստը շարադրելը, բավական ժամանակ ունեցել եմ այդ մասին մտածելու: Խոսքս առնչվում է Սուրեն Պապիկյանի անձի շուրջ ձևավորված և ձևավորվելիք սև փիառին:
Խնդրո առարկա հոդվածը կարդալուց անմիջապես հետո պարզ էր, որ արտահոսքը եղել է ներսից: Քրեական գործերը փողոցներում չեն քայլում: Անցել են նաև Արամ Կարապետյանի ժամանակները, երբ բացում էիր դուռը և դռան մոտ, ինչ-որ մեկին վերաբերվող մի ամբողջ փաթեթ էր դրված: Հեղափոխական ընթացքի լրջագույն խնդիր եղել ու մնալու է ուժային համակարգը: Բնավ պետք չունեմ փնովելու կամ քննադատելու ԱԱԾ-ին, Ոստիկանությանը: Պարզապես այս կառույցներն, իրենց փիլիսոփայությամբ մեծապես չեն աղերսվում անկախ Հայաստանի պահանջմունքներին: Կա խորհրդային մի մեխանիկա` գործելաոճ, որը կարծես փոխանցվում է արյան միջոցով:
Դուք իմ պատին կամ հոդվածներում, շատ հազվադեպ կտեսնեք գրառումներ, որոնցում դրական կարտահայտվեմ այս կամ այն քաղաքական գործչի անձի շուրջ: Սուրենի հետ ծանոթ ենք ուսանողական տարիներից՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետում սովորելու ժամանակահատվածում: Սուրենը պարկեշտ անձնավորություն է, որը դրսևորել է միշտ և բոլոր հարաբերություններում: Հեղափոխական փուլի հայտնի դեմք լինելը, երկրի իշխող կուսակցության վարչության նախագահի և նախարարի պաշտոնները, ի տարբերություն շատերի, չեն խմբագրել նրա հարաբերությունները մարդկանց հետ:
Բնական է, որ հատկապես այս փուլում, ամենատարբեր մոլորեցնող հնարքների և սև քարոզչության միջոցով, փորձելու են վատ իմիջ ձևավորել Սուրենի անձի շուրջ: Մեր քաղաքական դաշտի պայքարը վաղուց հատել է կոռեկտության բոլոր սահմանները: Այս ամենի դեմ պայքարի մեթոդը մեկն է՝ անկեղծություն և թափանցիկություն ամեն ինչում»։

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.