Connect with us

Լրահոս

Կյանքի մի էտապ է, որն ինձ համար փակված եմ համարում. նախարարը՝ դատվածության մասին

Խմբագիր

Հրապարակվել է

«ՀՀ օրենսդրությամբ որևէ դատվածություն եթե մարված է, տվյալ անձը դատված չի համարվում»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով իր կենսագրությունը խմբագրելու, դատվածությունը թաքցնելու մեղադրանքներին։

Նախարարն ասաց՝ ծառայության ընթացքում աչքի է ընկել որպես լավ զինվոր, եղել է սահմանապահների գերազանցիկ։

«Օրինապահ զինվոր եմ եղել, սակայն եղել է միջադեպ,երբ իմ ազգային արժանապատվությանը հարված է հասցվել և ես հայտնվել եմ մի միջադեպում։ Հրապարակման մեջ կտրող ծակող գործիքների մասին է խոսվում, բայց ես նման բան չեմ արել, իմ մասնակցությունը որ կանոնադրային հարաբերությունների մասնակցություն է և նաև, ես որևէ մեղք չեմ ընդունել։ Համաներմամբ ազատ եմ արձակվել և դրանով իմ դատվածությունը համարվել է մարված։ Դա եղել է մոտավորապես 13-14 տարի առաջ։ Սա կյանքի մի էտապ է, որն ինձ համար փակված եմ համարում»,-ասաց նախարարը։

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.